«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Վերջինս անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զինվորին մնացել էր 6 ամիս, որպեսզի նա ծառայությունը ավարտեր եւ վերադառնար տուն: Զորամասում տարածված լուրերի համաձայն՝ զինվորը, իբր, իրեն կրակել է պայմանագրային զինառայողի զենքով, նաեւ վարկած է քննվում, որ նա զենքի հետ անզգույշ է վարվել, ինչի հետեւանքով էլ կրակել է իրեն: Սակայն նկատենք, որ զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, եւ գործում կան հանգամանքներ, որ մութ են պահվում: Արդյոք իրավապահները բան են թաքցնում կամ փորձում են կատարվածի մասով կոնկրետ մարդկանց փրկել, ջրից չոր դուրս հանել՝ ցույց կտա քննությունը։ Իսկ մենք կհետեւենք քննության ընթացքին»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը