Նիկոլ Փաշինյանը իր թիմին «քսի» է տվել Հրայր Թովմասյանի վրա

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներքին քաղաքական օրակարգի մեկ խնդիր ունի՝ ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, որն այս պահին դարձել է Հայաստանի թիվ երկրորդ ընդդիմադիրը՝ Ռոբերտ Քոչարյանից հետո: Այս ֆիգուրի հետ է Փաշինյանի թիմը կապում վարչապետի բառերով ասած՝ «հիբրիդային հեղափոխության» փորձերը և նրա հեռացմամբ, կարծում է, որ կոչնչացվի այդ հեղափոխության գլխավոր օջախը:

Այդ նպատակին են ծառայում և Թովմասյանի ու նրա սանիկի նկատմամբ քրեական հետապնդումը, և վարչապետի համախոհների ֆեյսբուքյան հարձակումները ՍԴ նախագահի, նրա ազգականների ու եղբոր դստեր դեմ, որը ՔՊ-ականներն առերևույթ դատապարտում են, և ի վերջո, «գրիչի» պատմությունը:

Վարչապետի համար այդ գրիչը Սահմանադրական դատարանում տարիներ շարունակ բուն դրած կոնֆորմիզմի, իշխանության հետ համերաշխության, խամաճիկության սիմվոլն է: Նա հպարտանում է, որ չի ցանկացել խամաճիկային ՍԴ ունենալ: «Կարայինք անեինք այնպիսի քայլեր, որ ՍԴ նախագահը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է ՍԴ նախագահը ստեղծման առաջին օրվանից», - ասում է Փաշինյանը:

Իսկ մարդիկ հասկանում են, որ վարչապետն իր թիմին «քսի» է տվել Հրայր Թովմասյանի վրա, որովհետև նա յուրային չէ և պետք է նրան ոչնչացնել: Ի դեպ, դեռ ոմանք, որոնց մեջ մեծ է ատելությունը նախկինների նկատմամբ և մեծ է հանրապետական փակուղու, անօդ, խեղդող վակումի մասին հիշողությունը, նորմալ են համարում այս «քսին» ու ողջունում են ՍԴ նախագահի ոչնչացմանն ուղղված ցանկացած, անգամ ամենացինիկ՝ գոտկատեղից ներքև հարվածները:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը քսի տվեց հեղափոխականներին ՍԴ նախագահի եղբոր դստեր վրա, և նրա հասցեին անմիջապես ֆեյքերի սեռաբովանդակ քոմենթներ հայտնվեցին: Այսպես բոլորին հասկանալի, բոլորի կողմից արդարացված ձևով, օվացիայի անցնող ծափերով սկսվում է անձի պաշտամունքը, կուլտը, կոպիտ ասած՝ ֆաշիզմը: Եւ երբ Փաշինյանն ասում է Հրայրի մասին՝ «դեռ պետք է հետաքննվի, թե որ էդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ինչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև սա կարող ա պարզվի ՀՀ Ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է», մեր հեղափոխական իրադարձությունների զարգացման տրամաբանությանը ծանոթ ունկնդիրը հասկանում է, որ սա սովորական սպառնալիք չէ, որ շուտով պետք է սպասել ԱԱԾ նոր բացահայտումների: Գլխավոր միտքը, որն այսօր հնչեցրեց վարչապետը, որին ծառայում են սատանայական բոլոր մանրուքները, հիշեցումն է, որ Հրայրն ընտրվել է կեղծիքով:

Վերադառնալով 2018 թվականի մարտի սկզբին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրեց ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, պետք է նկատել, որ Թովմասյանը Գագիկ Հարությունյանի համեմատ մեկ քայլ առաջ էր: Այն ժամանակ Հրայրը ընկալվում էր որպես օլիգարխիկ համակարգի հակակշիռ: ՍԴ-ն նրա օրոք, իհարկե, շարունակելու էր լինել գործադիր իշխանության կցորդը, իսկ ՍԴ նախագահը՝ գործադիրի սպասարկուն՝ գիտակցություն, որն այսօր էլ դեռ չի փոխվել:

Նա նոր, մաքուր ձեռքերով էլիտա էր մարմնավորելու, ՀՀԿ-ին նոր, ինտելեկտուալ դեմք հաղորդող պաշտոնյաներից էր, ինչպես ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես ինտելեկտուալ խորհրդարանականները: Այսօր նրբություններն այդ, իհարկե, հաշիվ չէ: Ստեղծվում է նոր էլիտա, նորացված, իշխանության թրի տակով անցած, քողարկված օլիգարխիա, որի շահերը սպասարկելու համար նոր լոզունգներ են պետք: Օրինակ, նախկին կեղծիքները վերացնել և իրադարձությունները վերադարձնել իրավական հուն: Այս կարգախոսը իրավական ուտոպիա է: Կեղծիքը ուղեկցել է հայաստանյան բոլոր ընտրությունները, սկսած կաթողիկոսի, վերջացրած վերջին գյուղապետի ընտրությամբ: Բոլորը վերացնելը անհնար է: Իսկ քրեական գործեր հարուցելով, Հրայրի փոխարեն յուրայինի նշանակելով՝ «սաղ հարցերին պատասխանող», ինչպես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է ասել հայտնի գաղտնալսման մեջ, որը «մի հատ լուրջ բան կգրի, ելույթ էլ կունենա», կամ ՍԴ դատավորներին կաշառք տալով, որ գնան տուն, կեղծիքները բազմապատկում ենք:

Սյուզան Սիմոնյան

hraparak.am

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինելու Կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է հինգ ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ բեռնատար․ կան վիրավորներ Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am