Շտապ. Խոշոր հրդեհ՝ Վանաձորի ուսանողական հանրակացարանում /տեսաշար/
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում․ տեղի ուսանողական հանրակացարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ծառայություն են իրականացնում շտապ օգնության մի քանի խմբեր։ Այս պահին փրկարարական աստիճաններով վերին հարկերից տարհանում են քաղաքացիներին։ Դեպքի վայրից «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ նախնական տեղեկություններով՝ կան տուժածներ, որոնք հիմնականում ծխահարվել են:



