Բացահայտվել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող օգտատեր. video

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 582 անգամ
Լրահոս
Կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է հինգ ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ բեռնատար․ կան վիրավորներ Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am