Ես վերադարձել եմ և չեմ պատրաստվում այլևս լռել․ Սամվել Բաբայան

«Սիրելի´ արցախցիներ,
այսօր Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իմ իրավունքների վերականգնումը:
Խոստովանեմ, որ ես կասկածի նշույլ իսկ չունեի դատական նիստի այսպիսի ելքի վերաբերյալ, քանի որ քաջատեղյակ եմ, թե ում հետ գործ ունեմ: ԹԵև չէի բացառում, որ իրենց իսկ կողմից ղեկավարվող երկրի ժողովրդավարությունը հաղթաթուղթ սարքելու և իմ աչքը կոխելու համար, թե «տեսե´ք պարո´ն Բաբայան, ձեր ժամանակներում բռնապետական կարգեր էին, իսկ մենք ժողովրդավար ենք», այսօրվա իշխանությունները, այնուամենայնիվ, ճնշում չեն գործադրի դատարանի վրա և չեն խոչընդոտի արդար որոշմանը: Բայց ոչ, հրաշք տեղի չունեցավ, կենդանիները մարդ չդարձան և այսօր կոտրվեց Արցախի ժողովրդավարության մասին վերջին միֆը: Այսօր ավարտվեցին հեքիաթները, որոնցով վերջին քսան տարում կերակրել են մեր ժողովրդին:

Մարդիկ, ովքեր այն ժամանակ ջանք չէին խնայում իշխանություն զավթելու համար և զավթելով այն, հարկի-անհարկի մեղադրում էին ինձ, թե ես խանգարում եմ ժողովրդավարական արժեքների ներդրմանը , իմ անզիջողականությամբ ու կտրականությամբ թույլ չեմ տալիս լուծել ղարաբաղյան հարցը, այսօր, ժողովրդի աչքի առաջ կայացրեցին ոչ թե իմ, այլ իրենց դատավճիռը:
Երբ մոտ 20 տարի առաջ այս ոհմակը հեռացնում էր ինձ քաղաքականությունից, հնչում էին նրանց բարձրագոչ խոստումներն այն մասին, որ շատ շուտով նրանք Արցախը կդարձնեն ժողովրդավարական դրախտ՝ հզոր բանակով և տնտեսությամբ՝ հարուստ և երջանիկ բնակչությամբ: Նրանք հայտարարում էին, թե այդ գործում նրանց միայն Բաբայանն է խանգարում: Նրանց հաջողվեց կապել իմ ձեռքերը մոտ 20 տարով: Բայց այսօր ես վերադարձել եմ և, դիմելով նրանց, հարցնում եմ՝ ի՞նչ եք արել այս ընթացքում, պարոնայք:


Բացի այն, որ մեկ անձի հավերժ պաշտոնավարման համար կեղծել եք Սահմանադրությունը, թալանել եք պետական միջոցները, ուրիշ ի՞նչ եք արել: Մի՞թե Արցախը վերածել եք ժողովրադավարական դրախտի, ինչպես խոստանում էիք: Կամ էլ գուցե տնտեսությու՞նն եք զարգացրել:

Ու՞ր են արցախցիների տնտեսական բարեկեցության բազմաթիվ խոստումները: Գիտե՞ք, որ այսօր Արցախի բնակչության 80%-ը տարիներով դուրս չի գալիս վարկային բեռի անհատակ հորից: Նրանք մի կերպ են կարողանում մարել տոկոսները, ստիպված են պարբերաբար վերաֆինանսավորել, այսինքն վարկը փակելու համար կրկին վարկ վերցնել՝ ամեն անգամ ավելացնելով վարկերի չափը: Գրեթե ամեն երկրորդ ընտանիք սովորական կենցաղային տեխնիկա ձեռքբերելու համար ստիպված է գրավ դնել ընտանեկան զարդերը, իսկ մեքենաներն առհասարակ ձեռք են բերվում բնակարանների և տների գրավադրմամբ: Ես հաճախ եմ շփվում շրջանների և գյուղերի բնակչության հետ և սասրասափում եմ իշխանությունների` ժողովրդի հոգսերի նկատմամբ անփույթ վերաբերմունքից, ով գոյատևում է առանց ճանապարհների, ջրի, կենցաղային տարրական պայմանների:

Պարոնայք իշխանավորներ, ճշմարտության աչքերին ուղիղ նայելու համարձակություն ունեցեք և խոստովանեք, որ ժողովուրդը աղքատության ճիրաններում է և դա ձեզ ամենևին չի մտահոգում: Կամ գուցե էլի կասեք, որ Բաբայանն էր խանգարում աշխատել:
Ավելի քան 20 տարի դուք կեղեքել եք ժողովրդին՝ բյուջեն ծառայեցնելով անձնական նպատակների: Դուք Արցախը վեր եք ածել տնտեսական սև խոռոչի, որտեղ անհետանում են բոլոր ներդումները: Դուք ուռճացրել եք հարկային տուրքերը և այդպիսով ոչնչացնում եք բիզնես-միջավայրը: Աշխատավարձով մի կերպ սեփական գոյությունը քարշ տվող շարքային բնակչի համար ուռճացրել եք վարկավորման տոկոսադրույքը՝ այն հասցնելով 20%-ի, այնինչ ներդրումային հիմնադրամի անտոկոս միլիոնները դարձրել եք յուրայինների գրպանի փող, որոնք այդպես էլ չեն վերադարձվում:
Գուցե պարծենաք բանակի՞ մարտունակությամբ: Միգուցե տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր ֆինասական միջոցները ծախսել եք բանակի վրա, իսկ ես տեղյակ չեմ և անհի՞մն եմ մեղադրում ձեզ: Բայց, ո´չ, պարոնայք:

2016 թվականի ապրիլին մենք տեսանք, թե ինչ եք արել բանակի հետ: 2016-ի ապրիլին ամբողջապես մերկացավ ձեր հանցագործությունները ըննդեմ մեր բանակի, արցախյան սահմանների, ընդդեմ հայ ժողովրդի և հայ զինվորի: Մենք բոլորս տեսանք, որ տարիներ շարունակ բանակին հատկացվող գումարները, իրականում բանակ չեն հասել, այլ հարմար տեղավորվել են զանազան իշխանավորների գրպաններում: Այս զանգվածային գողության համար 16 թվականի ապրիլին վճարեց մեր ժողովուրդը, վճարեց նորօրյա հերոսների արյամբ: Անցել է 3 տարի: Հետաքննություն եղե՞լ է: Ինչ-որ մեկը պատասխան տվե՞լ է: Բոլորն իրենց տեղերում են և շարունակում են կարողություն դիզել օֆշորային հաշիվներում:

Բայց ես վերադարձել եմ և չեմ պատրաստվում այլևս լռել: Շարունակել լռել հիմա, նշանակում է ուրանալ իմ զինակից ընկերների թափած արյունը: Լռել կնշանակի դավաճանել մեր շարժումը, մեր պայքարն ու հաղթանակը, որը ձեռք է բերվել ամեն մի հայի շնորհիվ ՝ ծերերի և մանուկների, մայրերի և քույրերի, մեր ուսուցիչների, բժիշկների, հողագործների, մեր զինվորների և սպաների շնորհիվ: Լռելը, ինչպես ասել է իմ մարտական ընկեր Մոնթե Մելքոնյանը, նշանակում է կորցնել Արցախը, փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը:
Ես 1992 թվականի օրհասական օրերին պատասխանատությունն ինձ վրա վերցրեցի, երբ կորսված էր Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը և պատասխանատվություն եմ ստանձնում հիմա, երբ մեր ժողովուրդը խրված է տնտեսական ճգնաժամի մեջ: Ինձ հաջողվել է իրականացնել իմ բոլոր խոստումները, որ տվել եմ 1992 թվականին, երբ տակավին 27 տարեկան էի: Եվ ես հավաստիացնում եմ, որ իրականացնելու եմ իմ բոլոր խոստումները, որը տալիս եմ այսօր՝ 54 տարեկանում:

Սիրելի´ արցախցիներ, եկեք միասին ազատվենք իշխանության մեջ գտնվող տնտեսական և ռազմական հանցագործներից, որոնք իշխել են վերջին 20 տարում և կրկին փորձում են պահել զբաղեցրած աթոռները: Հավատացեք ձեր ուժերին, ձեր հզորությանը: Հավատացեք, որ Արցախի բարօրությունն այսօր ձեր ձեռքերում է : Հենց դուք եք որոշում թե ինչ երկրում կապրեն ձեր երեխաները. անկայուն ու թու՞յլ, թե հզոր տնտեսություն, մարտունակ բանակ ունեցող պետության մեջ: Ես առաջարկում եմ հզոր պետություն, ՝ անառիկ սահմաններով, անհաղթ բանակով, զարգացած տնտեսությամբ և բարձր կենսամակարդակով:

Ես անպայման գնալու եմ մինչև վերջ և մասնակցելու եմ նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Հավաստիացնում եմ, միասին մենք կկերտենք փայլուն հաղթանակներ»:

Սամվել Բաբայան

դիտվել է 603 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am