Ինչպե՞ս են ցանկացել սպանել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպե՞ս են ցանկացել սպանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու սպանության փորձի գործը մտավ դատարան:

Հիշեցնենք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ էր տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև: Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հատնել էին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին, եւ փաստի առթիվ «Արթիկ» ՔԿՀ-ում նախապատրաստվել էին նյութեր:
Եվ, ահա, սպանության փորձից մեզ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդուն ցանկացել է սպանել 4 անգամ դատված Հարություն Սարգսյանը: Իրավապահները Հարություն Սարգսյանին մեղադրանք են առաջադրել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ եւ պատիժը կրելով նշված ՔԿՀ 4-րդ մասնաշենքի 6-րդ խցում, քննությամբ չպարզված շարժառիթով ապօրինաբար նույն ՔԿՀ մասնաշենքի 13-րդ խցում պատիժը կրող դատապարտյալ Վ.Ղուկասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով 2019թ. մայիսի 19-ին` ժ.10:40-ի սահմաններում, ձեւացնելով` իբր, իրեն վատ է զգում, խնդրել է 4-րդ մասնաշենքում ծառայության նշանակված, ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ Ս.Հակոբյանին, որպեսզի բացի իրխցի դուռը, ինչիցհետո, հանկարծակի դուրս վազելով խցից, բարձրացել եւ մտել է դատապարտյալ Վ.Ղուկասյանի խուց ու նախապես իր հետ վերցրած կտրող ծակող դանակով հարվածներ է հասցրել Վ.Ղուկասյանի մարմնի մասերին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանդիպել է Վ.Ղուկասյանի դիմադրությանը, ինչպես նաեւ նշված գործողությունները կանխվել են տվյալ պահին վերջինիս խցում գտնվող ՔԿՀ աշխատակիցներ, նշված մասնաշենքում ծառայություն իրականացնողներ Ս. Հակոբյանի եւ Հ. Թադեւոսյանւի կողմից:

Հավելենք, որ 2014թ. հուլիսի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Կարապետյանի` Շեկոյի սպանության համար մեղադրվող, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, մեղավոր էր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը):

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18.12.19թ. համարում։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Թուրքիայում մի շարք հայտնիներ ձերբակալվել են թմրանյութի օգտագործման կասկածանքով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԱԹՍ-ները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնին ՄԱյն, ինչ գեներալները փչացրել են, զինվորները չեն կարող շտկել. նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը․ Ղալիբաֆ Ռոբերտ Քոչարյանը՝ արցախցի կնոջ վրա Փաշինյանի հարձակման մասին (video) Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել վճռականորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները ՈՒՂԻՂ․ «Զռա՛, զռա՛․․․ մեկ է՝ Երևանի թվերից սարսափած ես»․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլի դոշին դեռևս չկերած պիցցայի կտոր է․ Արամ Հարությունյան (video) «Էդ կարտոշկի փոխարեն սա կոխեք աչքը»․ Արմեն Աշոտյան (video) Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am