Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնեց Արցախ
Այսօր առավոտյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է ԼՂՀ՝ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու: Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տված վերջին հարցազրույցում նշել էր, որ առաջիկայում պայմանավորվածություն ունի հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
