Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 ապրիլի, 2016/տեսաշար,տեսանյութ/

Առաջնագծի իրավիճակն ու մարտերը շաբաթվա ընթացքում • Հայկական բանակը կորցրել է 7 զինծառայող • ՀՀ նախագահի հարցազրույցը ապրիլյան մարտերի և բանակցային գործընթացի վերաբերյալ • Արագացվում են 200 մլն դոլարի սպառազինության գնման աշխատանքները • ՀՀ նախագահը ազատել է ՀՀ ՊՆ, ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաների • Ապրիլյան մարտերում վիրավորված և ապաքինված զինծառայողների ամփոփ տվյալներ • Ապրիլյան մարտերին հակառակորդի խոցած հայկական տանկերից 6-ն արդեն նորոգվել են • Կառավարությունում ներկայացվել են զոհված զինծառայողների ընտանիքներին օգնության ուղղությամբ աշխատաքները • Արցախում հաշվարկվում են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով կրած վնասները • Հայաստան է բերվել «Տանկային բիաթլոնում» նվաճված Տ-90Ս տանկը • ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվայում հանդիպել է Սերբիայի, Իրանի պաշտոնակիցներին • ՀՀ ՊՆ-ում ընդունել են մատակարար ընկերությունների, ՏՏ ձեռնարկությունների ներկայացուցիչներին • ՀՀ ՊՆ-ում քննարկվել է ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպումը banak • Ապրիլի 24-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե իրենց զինուժը Մարտակերտի ուղղությամբ խոցել է հայկական զինուժի 1 տանկ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այս լուրը՝ նշելով, որ այդ հաղորդագրությունն Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունների շարքից է։ • Ապրիլի 25-ին ՊԲ կայքը հայտնել է, որ Արցախի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդն անարդյունավետ կիրառել է մասնավորապես նաև Spike հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ): • Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերն Արցախում հայ-ադրբեջանական զինված ուժերի դիմակայության գոտում հակառակորդի կրակոցներից զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը և Արամ Նիկոլայի Առուշանյանը: Ավելի ուշ ՊԲ մամուլի խոսնակը հստակեցրել է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմն է սկսել կրակել հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ «Ցավոք, ադրբեջանական կողմն իր հրետանային միջոցները տեղակայում է իրենց բնակավայրերում՝ թաքնվելով քաղաքացիականների թիկունքում, և այնտեղից է կրակում։ Եվ երբ հայկական կողմը թիրախավորի այդ հրետանային միջոցները, ադրբեջանցիները հայտարարելու են, թե հայկական կողմը կրակում է բնակավայրերի ուղղությամբ», — Ռազմինֆոյին հայտնել է Սենոր Հասրաթյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը հիմնականում խոցել է այն կրակակետերը, որոնք բնակավայրերից դուրս են։ • Ապրիլի 26-ի օրվա ընթացքում թշնամին շարունակել է հայկական դիրքերին ու բնակավայրերին կրակել ականանետներով, մինչև 152 մմ թնդանոթներով, «Գրադ» կայաններով, ինչին ի պատասխան՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են պատժիչ գործողություններ։ Իսկ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և տեղեկացրել լարվածության մասին։ • Ապրիլի լույս 27-ի գիշերն ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են: Հակառակորդի ձեռնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ զինծառայող Հայկ Սամվելի Մինասյանը, ևս երեք զինծառայող վիրավորվել է: Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն առաջնային գծին մերձակա բնակավայրերում իր հրետանու և զրահատանկային ուժերի համար կրակային հենակետեր է ծավալում։ ՊԲ-ն հակառակորդին զգուշացրել է խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: • Ապրիլի 27-ի օրվա ընթացքում թշնամին ականանետներով կրակել է նաև Մարտակերտի ուղղությամբ։ Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ: • Ապրիլի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետների, թնդանոթների, TR-107 ու ԲՄ-21 («Գրադ») կայանների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը, ինչպես նաև Մատաղիս խաղաղ բնակավայրը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ գործողությունների: • Ապրիլի 28-ի օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 մմ ականանետներով վերսկսել է Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը արկակոծումը: • Ապրիլի 28-ի երեկոյան ՊԲ կայքում հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութ, որոնք ցույց են տալիս ադրբեջական բնակավայրերի մոտ տեղակայված հրետանու դիրքերը (քարտեզը ստորև)։ Պաշտպանության բանակը հայտարարել է, որ նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:   ՊԲ կայքում հրապարակված լուսանկարներում տեղորոշելով ադրբեջանական հրետանու դիրքերը՝ Ռազմինֆոն բացահայտել է հետևյալը: Եթե Զանգիշալը, Չեմենլի գյուղերի մոտ տեղակայված ադրբեջանական հրետանին առցանց քարտեզներում չի երևում, որովհետև Google Map (Google Earth) գործիքների արբանյակային լուսանկարներն արդեն հնացած են, ապա Քյուրդլյար գյուղի մոտ տեղակայված դիրքերն անգամ այդ հնացած քարտեզներում են երևում, ինչը անհերքելի է դարձնում փաստը, որ Ադրբեջանը հրետանի է տեղակայել սեփական բնակավայրի մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: Ստորև՝ ՊԲ տեսանյութի կադրի և Google Earth քարտեզի վրա ցույց ենք տվել Ադրբեջանի հրետանու նույն դիրքերը: Azerbaijani-Artilery-KurdlerԱդրբեջանական հրետանու դիրքերը ոչ միայն մոտ են իրենց իսկ բնակավայրերին, այլև հենց բնակավայրերի թիկունքում են, խորքում, ինչի արդյունքում ստացվում է, որ այդ բնակավայրերը ոչ միայն կարող են թիրախ լինել, այլև գտնվում են հայկական ու ադրբեջանական կրակակետերի միջև, ինչը երևում է ստորև հրապարակված քարտեզում: • Ապրիլի լույս 29-ի գիշերն Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել ականանետներով ու նռնականետներով։ • Ապրիլի լույս 30-ի գիշերը հակառակորդը շարունակել է կրակել Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչի հետևանքով հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ստացած վիրավորումներից զոհվել են ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը և Վազգեն Հենրիկի Հարությունյանը: • Մայիսի լույս 1-ի գիշերն Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել հրազենով, ականանետներով ու նռնականետներով: Մարտունու ուղղությամբ թշնամու կրակոցներից զոհվել է ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը։ • Ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի կունգի թափքում: • Ապրիլի 25-ին հրապարակվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը։ Հարցազրույցում նախագահը հայտարարել է, որ պատերազմն Արցախում կարող է վերսկսվել ամեն պահի, և հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունը շատ փոքր է․ իրավիճակն ամբողջովին փոխվել է, և Հայաստանի համար «խելամիտ չէ» բանակցություններ վարել տարածքների համար՝ առանց անվտանգության երաշխիքների: Նախագահը տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի շփման գծում ադրբեջանական վերահսկողության տակ են անցել որոշ փոքր հատվածներ հարավոււմ (հարավարևելքում) և հյուսիսում (հյուսիսարևելքում). այդ հատվածները հայկական զինուժի համար ռազմավարական նշանակություն չեն ունեցել, ինչի պատճառով էլ հետ չեն վերցվել՝ մարդկային կորուստներից խուսափելու համար: Ռուսաստանյան խաղաղապահների մասին նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանք տեղ չունեն շփման գծում: • Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ 200 մն դոլարի վարկով Ռուսաստանից զենքի գնման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Նախնական պայմանագրերը, ըստ պաշտպանության նախարարի, համաձայնեցված են։ Ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը նոր է ընդունվել՝ հիմա ճշտվում են պայմանագրերը (տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով), որպեսզի աշխատանքներն արագանան: • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 26-ի հրամանագրերով Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը՝ ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: Mirzabekyan-Karapetyan-Muradyan [Ձախից աջ] Ալիկ Միրզաբեկյան, Արշակ Կարապետյան, Կոմիտաս Մուրադյան • Ապրիլի 27-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ապրիլի 2-ից քառօրյա մարտերի ժամանակ հայկական կողմից վիրավորվել է 125 զինծառայող, որոնցից 87-ն արդեն դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Քառօրյա մարտերից ու կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո վիրավորվել է հայկական զինուժի ևս 34 զինծառայող: Ընդհանուր առմամբ՝ այս օրերին հոսպիտալներում կատարվել է 148 վիրահատություն: • ՊԲ «Գոյամարտ» հաղորդման՝ ապրիլի 30-ի թողարկման մեջ նշվում է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի խոցած հայկական տանկերից 6-ն արդեն նորոգվել են և պատրաստ են շահագործման։ Նշենք, որ մարտերի ընթացքում հայկական կողմը կորցրել է 14 տանկ, 4 ՀՄՄ (ԲՄՊ)։ Իսկ թշնամին կորցրել է 24 տանկ, 9 զրահապատ մեքենա (այդ թվում՝ ՏՕՍ-1Ա հրանետ, ՀՄՄ), 2 ուղղաթիռ, ԱԹՍ-ներ և այլն։ • Ապրիլի 28-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ ապրիլի սկզբի մարտերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման մեթոդաբանությունը: • Ապրիլի 25-30-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը եղել է Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղերում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում, տեղում քննարկումներ է անցկացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ • Ապրիլի 26-ին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն իր հերթին մեկնել է Մարտակերտ և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին: • Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը: Հայ տանկիստների նվաճած Տ-90 Ս տանկը Հայաստանում է 10378 Տանկը կհամալրի ՀՀ ԶՈւ սպառազինությունը 10380 Տանկը կհամալրի ՀՀ ԶՈւ սպառազինությունը 10381 • Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա՝ անվտանգության համաժողովի մասնակցելու։ Մոսկվայում նախարար Օհանյանը հանդիպել է Սերբիայի և Իրանի պաշտպանության նախարարների հետ։ • Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ-ում հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին և հորդորել ստեղծված իրադրության պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը։ Հանդիպման վերջում մասնակիցներին նաև ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները: • Ապրիլի 29-ին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձևավորելով պաշտպանության նախարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր:     Մանրաամասն՝ razm.info-ում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հաստավիզ թիկնապահն է հարվածել Դավիթին. զոհվածի մայրը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) Մենք չե՛նք լռելու․․․ Դավիթի դեմ այս քայլերը մի նպատակով են իրականացնում․ ակցիա Դատախազության մոտ (video) Դավիթը պետք է ազատվի և ավարտի դպրոցը․․․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հայաստանը գնում է Մոլդովայի ճանապարհով. Քոչարյան «Գելափախաբ եղածները ու ՔՊ-ի ու քպամերձ շրջապատը»․ Արշակ Սարգսյան (video) Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 14 համարի ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ը Ժողովու՛րդ, Դավիթը լավ չի, գլխացավեր ունի․․․ փաստաբանը՝ Գլխավոր դատախազության դիմաց (video) Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ոչնչացրեց 231 կետ․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտեմ Ասատրյանի և մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված զանգվածային հարվածները Սեյրան Օհանյանը հեռանում է Իրանը հրապարակել է քարտեզ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու վերաբերյալ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում Աննա Վարդապետյա՛ն, իջեք ներքև․․․ պետք է ազատեն դպրոցական Դավիթին․ բողոքի ակցիա Դատախազության դիմաց (video) Հո անասունի պես էս կողմ, էն կողմ չեն բրթելու, մի՛ վախեցեք, բոլորիս կալանքի չեն տանի․ Անաիս Սարդարյան (video) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը 10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների Չեմ զարմանում՝ ձեր ուսուցիչները Մայր Աթոռում Խորեն Վեհափառ են խեղդել, հո իրենցից հետ չեք մնալու Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց իր և Պուտինի շփումների վերաբերյալ (video) Հրազդանի N14 դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող երեխային Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը․ Քոչարյան (video) «Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է ԲԿ Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից Այսօր ցերեկը մի փոքր արև տեսնենք, որ գիշերը դիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am