Թուրքիայում առեւանգել են Հայաստանում սովորող իսրայելցի ուսանողների
Թուրքիայում անհայտ խմբավորման անդամները երկու իսրայելցի ուսանողների են առեւանգել։ Այս մասին փոխանցում է News.am-ը՝ վկայակոչելովThe Times of Israel-ը։ Իսրայելում պաշտոնատար անձանց խոսքով, ուսանողները սովորում էին Հայաստանում։ Առեւանգողները փրկագին են պահանջել, հակառակ դեպքում խոստացել են նրանց վաճառել «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Շաբաթ ուսանողներն ազատ են արձակվել եւ այս պահին գտնվում են Թուրքիայի հարավային Մերսին քաղաքի ոստիկանական բաժանմունքում, հաղորդում է Իսրայելի ԱԳՆ-ն։
