6 աննախադեպ սուտ՝ վարչապետի ելույթից

Նիկոլ Փաշինյանի ելույթները նման են միմյանց երկու կաթիլ ջրի նման՝ ապատեղակատվության առատություն, ընդդիմախոսների վերագրվող մտացածին մեղադրանքներ, իրար հետ ոչ համադրելի ցուցանիշներ և դրանք բոլորը որպես «աննախադեպ» ներկայացնելու մարմաջ։ Բոլոր ելույթներին միավորող մեկ այլ գործոն էլ կա՝ դրանք նման են քայքայվող տան, որտեղ անհնար է ինչ-որ բան նորոգել, քանզի ինչ փորձես նորոգել՝ կքանդվի։ Բացառություն չէր նաև 2020 թ․-ի բյուջեի քննարկման նրա եզրափակիչ ելույթը։ Այն պարզապես փլուզվում է ամենաթույլ քննադատությունից։ Անդրադառնանք այդ ելույթի բազմաթիվ կեղծիքներին։

Առաջինը աղետի գոտուն տրամադրված 3 մլրդ դրամի աննախադեպ լինելու և «տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար» տրամադրված չլինելու մասին էր։ Սա ոչ թե սուտ է, այլ լկտի սուտ, որին անդրադարձել ենք մեր հրապարակմամբ դեռ մի քանի ամիս առաջ :

Նույն ելույթի երկրորդ «գլուխգործոցը»՝ «2018թ. մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել, կրկին տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք»։ Բնական է, որ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ անհնար է հրապարակել և դա լայն դաշտ է ստեղծում խոսել հերթական «աննախադեպի» մասին։ Ընդ որում, «մոռանալով», որ այժմ շարունակվում է նախորդ իշխանության կողմից ռուսական երկու վարկերի՝ 200 մլն դոլար և 100 մլն դոլար կազմող գումարներով զենք զինամթերքի ներմուծումը։

Երրորդը՝ նշվում է, որ «տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5 տոկոս է», ապա ներկայացվում տվյալներն ըստ տնտեսության ճյուղերի։ Դրանք չեն համապատասխանում վիճկոմի կողմից հրապարակված ցուցանիշներին՝ ոչ նախնական, ոչ ճշգրտված։ Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսական ակտիվության աճը հունվար-սեպտեմբերին կազմել էր 7,1 տոկոս։

Չորրորդը՝ Հայաստանում սննդամթերքի ամենացածր՝ 0,1 տոկոս գնաճը, որը բացատրվում է «մենաշնորհների հաղթահարումով»։ Սննդամթերքի և ընդհանրապես գնաճի ցածր ցուցանիշը նախ՝ փաստում է 7 տոկոսանոց տնտեսական աճի բլեֆ լինելը։ Անհնար է բարձր տնտեսական աճն նման աննշան գնաճով, քանի որ տնտեսական աճը բերում է բնակչության եկամուտների և գնողունակության աճի, որն էլ բերում է լրացուցիչ գնաճի։ Դա չկա, չնայած նրան, որ ԿԲ-ն էլ իր կողմից է փորձում խթանել տնտեսական աշխուժությունը՝ շարունակելով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

«Մենաշնորհների հաղթահարումը» ժպիտ է առաջացնում։ Նախ՝ Հայաստանում մենաշնորհների, այսպես ասած, թուլացման գործընթացը սկսել է 2015 թ․-ից՝ պայմանավորված Հայաստանի ԵԱՏՄ մտնելով, ինչը ժամանակին ջանասիրաբար քննադատում էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը։ Երկրորդ՝ իսկ ո՞ւր են կորել մենաշնորհատեր օլիգարխները։ Այո, նրանք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձել են «խոշոր սեփականատերեր» և հիմա նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։

Հինգերորդը ևս լկտի ստերի շարքից է․ «ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30 ամյա ավելացված արժեքի հարկի գործարար հանրության ունցած պարտքը: 56 մլրդ դրամ մենք հատկացնում ենք, ընդ որում՝ հուսահատ պարտքին ․․․ մենք չենք այդ պարտքը կուտակել՝ նախկին, նախկին, նախկին կառավարությունները, բայց մենք փակում ենք այդ պարտքը»: Նախ՝ վերոնշյալ 56 մլրդ դրամը դեռևս հետ չեն վերադարձրել, երկրորդ՝ նախկինում ևս ԱԱՀ պարտքը վերադարձվել է և անգամ վերադարձի եռամսյակային համամասնություններ են եղել սահմանված։ Ավելին, 2018 թ․-ի հունվար-փետրվարին նախորդ կառավարությունը վերադարձրել էր 55 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, ինչն արձանագրված է նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

Վեցերորդը՝ գյուղատնտեսության անկման արդարացումներն են և իբր այժմ «առողջացման պրոցեսներ են գնում»։ Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ գյուղատնտեսության խորը անկումը Նիկոլ Փաշինյանի կողմից անցյալ տարվա հուլիս-օգոստոսին Սևանա լճից հավելյալ ջրառ թույլ չտալու հետևանքն է։ Դրա հետևանքով անցյալ տարի մոտ 17 մլրդ դրամի կորուստ կրեց գյուղատնտեսությունը։ Անկումը շարունակվում է նաև այս տարի, քանի որ մի քանի տարի է պահանջվելու մինչև ոռոգման ջրի բացակայության պատճառով շոգից չորացած մշակաբույսերը վերականգնվեն և բերք տան։

(Շարունակելի)

Արա Մարտիրոսյան

yerevan.today

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am