Մահվան ելքով վրաերթ Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18: 40-ի սահմաններում 42-ամյա Արմեն Ասատրյանը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկում, իր վարած Mitsubishi մակնիշի 74 ZZ 400 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 77-ամյա Լյուդվիկ Իփանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով քննիչ Գագիկ Հարությունյանը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
