Պայթյուն Ստամբուլում
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Anadolu գործակալությունը: Հաղորդվում է, որ անհայտ անձինք ավտոսրահներից մեկում նետել են ինքնաշեն ռումբ և կրակ են բաց արել: Դիմադրություն ցույց տալու հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ երեքը վիրավորել: Դեպքի կապակցությամբ տարվում է հետաքննություն:
