«Շաբաթներ առաջ Politik.am-ն իր հետաքննական հոդվածում բացահայտել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նոր Mercedes-Benz S 600 GUARD FL է գնվել։ Մեր հրապարակումից հետո antifake.am փաստերի ստուգման հարթակը իր հետաքննական հոդվածում բացահայտել էր, որ գնվել է նույն մոդելի միանգամից երկու մեքենա և մեքենաներից մեկը գնվել է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի համար (մանրամասնները այստեղ)։
Կառավարության մեր աղբյուրների տեղեկացմամբ Աննա Հակոբյանի համար գնված մեքենան չի շահագործվում։ Իշխանությունները տեղեկատվական աղմուկից հետո չեն ցանկանում անհարմար իրավիճակում հայտնվել։ Ի վերջո հասարակությանը շատ դժվարությամբ կարողացան համոզել, որ վարչապետին անհրաժեշտ է եղել այդ մեքենան։ Աննա Հակոբյանի դեպքում դժվար կլինի հասարակական կրքերը հանդարտեցնել։
Որոշում կա առժամանակ չօգտագործել մեքենան։ Կսպասեն մինչև կրքերը հանդարտվեն, մամուլը մոռանա այս շքեղ գնումը և միայն դրանից հետո հնարավոր կլինի վարչապետի կնոջն իր ստատուսին հարիր 550 հազար դոլար արժողության մեքենան թույլ տալ շահագործել»։
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը