Թեժ քննարկում. Փաշինյանի թիմակիցները սպառնացել են
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննվի Ազգային ժողովում: Այն, հավանաբար, խորհրդարան կուղարկվի եկող տարվա փետրվարին: Մենք պարզեցին, որ իշխանություն ստամբուլյան կոնվենցիայի հարցում <<զադնի>> է դրել բավականին թեժ քննարկումից հետո: Նախարարի հետ հանդպում է տեղի ունեցել եւ Իմ Քայլի <<քյառթու>> հատվածը սպառնացել է, որ եթե իրենց պարտադրեն ընդունել կամ կողմ քվեարկել այդ օրենքին, ապա իրենք պատրաստ են մանդատից հրաժարվել: Նրանք ասել են, որ չեն ներկայանա եւ վերջ ու իշխանության թիմում խայտառակ պատկեր կգրանցվի: Իշխանությունը որոշել է հետքայլ անել՝ հույս ունենալով, որ ինչ որ բան կփոխվի:
