Պուտին-Մակրոն թեթև փոխհրաձգություն

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ամառային իր նստավայրում ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Դեռ մինչև հանդիպումն ասվում էր, որ ակնկալվում է, որ Ուկրաինան կլինի նրանց բանակցությունների հիմնական հարցերից մեկը՝ վերահսկելու համար ուկրաինական բանակի և Մոսկվայի աջակցությունը վայելող ռուսամետ անջատականների միջև մահաբեր բախումները:

Այս ամսվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Մակրոնի հետ: Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Պուտինին հորդորել էր ազդեցություն գործել Դոնբասի ռուսամետ անջատականների վրա, որոնց հրետակոծությունների հետևանքով օգոստոսի 6-ին ուկրաինական բանակի 4 զինծառայող է զոհվել: Նույն օրը ավելի ուշ Զելենսկին զանգահարել էր Էմանյուել Մակրոնին՝ հորդորելով «Նորմանդական քառյակի» հանդիպում անցկացնել․ Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող բանակցային այդ ձևաչափում ընդգրկված են Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան և Ռուսաստանը: «Նախագահ Զելենսկին առաջարկ է արել, որին, ինչպես մեզ թվում է, նախագահ Պուտինը պետք է որ հավանությամբ արձագանքի», - անունը չհրապարակելու պայմանով France-Presse-ին ասել էր ֆրանսիացի պաշտոնյան, հավելելով, որ ապրիլին Զելենսկիի ընտրությունը «մանևրելու հնարավորություն» է տալիս:

Հայտնի էր, որ Մակրոնն ու Պուտինը քննարկելու են նաև Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրներն ու Սիրիայի հակամարտությունը:

Ռուսաստանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական Յուրի Ուշակովն ասել է, որ վերջին ամիսներին Մոսկվայի և Փարիզի միջև երկխոսությունն ակտիվացել է, և Պուտինի այցը Ֆրանսիա Մակրոնի հետ նրա շփումների տրամաբանական շարունակությունն է:

Մակրոն-Պուտին հանդիպումը տեղի ունեցավ Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովից մի քանի օր առաջ: Օգոստոսի 24-26-ը Ֆրանսիան հարավային Բիարից հանգստավայր քաղաքում հյուրընկալելու է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը, որի կազմում են աշխարհի ամենազարգացած ու ազդեցիկ երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան և Միացյալ Նահանգները: Մի ժամանակ Ռուսաստանը ևս զարգացած երկրների ակումբի անդամ էր, բայց Ղրիմը բռնակցելուց հետո դուրս մնաց, և G8-ը նորից դարձավ G7:

Այսպես, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների միջև հակամարտության կարգավորման բանակցություններն առաջ տանելու ջանքերը, մասնավորապես՝ այդ հարցով քառակողմ գագաթնաժողով հրավիրելու հեռանկարները:
Հանդիպումը տևել է 2,5 ժամ, դրա ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սիրիական հակամարտությանը, Լիբիայում իրավիճակին և Իրանի խնդրին, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։

Ուշագրավ է, որ անդրադարձ է եղել նաև ռուսաստանյան ներքաղաքական իրավիճակին։ Կարելի է ասել՝ տեղի է ունեցել Պուտին-Մակրոն թեթև փոխհրաձգություն։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետևել ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին: Ելիսեյան պալատի ղեկավարը այդկերպ արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե «Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով»: «Իսկապես, բազմաթիվ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, և ես շատ մտահոգ եմ այդ իրավիճակով: Բայց, այդուհանդերձ, Ֆրանսիան միշտ հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլ նաև մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիաներին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Պուտինը, պատասխանելով Մակրոնի խոսքերին, առաջին անգամ հրապարակային անդրադարձել է մոսկովյան ակցիաներին: «Քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ, գործող օրենսդրության շրջանակներում բողոքի ակցիաների, իսկ իշխանությունները պետք է ապահովեն այդ իրավունքների իրականացումը: Սակայն ոչ ոք՝ ոչ իշխանությունները, ոչ էլ ինչ-որ քաղաքացիների խմբեր, իրավունք չունի խախտել գործող օրենքը և իրավիճակը հասցնել անհեթեթության կամ բախումների իշխանությունների հետ: Դա օրենքի խախտում է, և նրանք, ովքեր մեղավոր են այդ խախտումներում, պետք է պատասխանատվության ենթարկվեն ռուսաստանյան նույն օրենքներին համապատասխան», հակադարձել է Պուտինը: Խոսելով ընտրություններին 57 ընդդիմադիր թեկնածուների չգրանցման մասին՝ Պուտինը պնդել է, որ նրանք հեռացվել են «ընտրական օրենսդրության ակնհայտ խախտումների պատճառով»:

Այսպիսով, Ռուսաստանի նախագահը շաբաթներ շարունակված լռությունից հետո առաջին անգամ մեկնաբանեց Մոսկվայում սկսված բողոքի ցույցերը քաղաքային դումայի ընտրություններում ոչ իշխանական թեկնածուներին չգրանցելու դեմ: Փաստորեն, Պուտինը հրապարակավ «նախատել է» իրեն հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին ու ակնարկել, թե ի տարբերություն նրա, ինքը իր երկրում թույլ չի տա, որ ոմանք անկարգություններ հրահրեն: «Ոչ իշխանությունը, ոչ էլ ինչ-որ քաղաքացիներ իրավունք չունեն իրավիճակը աբսուրդի հասցնել», - պնդել է Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ շարունակելով․ - «Բոլորս գիտենք այսպես կոչված «դեղին բաճկոնների» հետ կապված իրադարձությունների մասին, որոնց ընթացքում, մեր հաշվարկներով, 11 մարդ սպանվել է, 2 հազար 500-ը՝ վիրավորվել: Մենք չենք ուզում, որ նման դեպքեր կրկնվեն Ռուսաստանի մայրաքաղաքում, և կանենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի մեր ներքաղաքական իրավիճակը մնա օրենքի շրջանակներում»:

Իհարկե, Ֆրանսիայի նախագահի արձագանքն էլ չի ուշացել․ Մակրոնը փաստել է՝ իսկապես, Փարիզում ու Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքներում սկսված զանգվածային ակցիաների ժամանակ շատերն են տուժել, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս սահմանափակել Ֆրանսիայի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները: «Պետք է տարբերակել տեսակետների արտահայտման ազատությունը հանրային կարգի պաշտպանությունից», - ընդգծել է երիտասարդ առաջնորդը: - «Իսկապես, ցուցարարներից շատերը տուժել են, ոստիկանները վնասվածքներ են ստացել, և ես շատ եմ մտահոգ ստեղծված իրավիճակով: Այդուամենայնիվ, Ֆրանսիան մշտապես հետևել է ոչ միայն իր Սահմանադրությանը, այլև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Փարիզը մշտապես կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Եվ որ ամենակարևորն է՝ այստեղ, Ֆրանսիայում բոլորն էլ կարող են ազատորեն մասնակցել ընտրություններին»:

Թամար Բագրատունի

դիտվել է 3905 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ» Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ» Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները․ «Հրապարակ» Վրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստին Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am