Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան

NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին: Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:

Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:

Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով: Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:

Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։

Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:

Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։

Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է: Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի: Զավեշտ է, բայց փաստ:

Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ քրեական գործ կհարուցվի՞։

Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։

Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։ Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Արցախ վերադարձը դժվար է լինելու, բայց հետևողական աշխատանքի արդյունքում հարցը կարող է լուծվել․ Քոչարյան ԱՄԷ-ի վրա Իրանի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին Իրանը հրապարակել է «Բասիջ»-ի 15 զոհված անդամների անունները Tasnim. Իրանում հինգ մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով Իրականում սա սենսացիոն լուր է Իրանի դեմ պատերազմը մեզ չպետք է շեղի ներքին ճակատներից․ Արմեն Այվազյան Ձեր բոլոր խոստումներն ու առաջարկները նույն արժեքն ունեն՝ 0․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանի ապօրինի քաղաքական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունները կան․ փաստաբան Քոչարյանի արձագանքը՝ Փաշինյանի կողմից քաղաքացիների նկատմամբ «ահաբեկչությանը» (video) Հաստատ ասում եմ՝ այն ինչ մենք խոստանանք, իմացեք ՝ դրանից ավելի ու ավելի շատ ենք անելու. Քոչարյան (video) «Փաշինյանն Արցախից սարսափում է, որովհետև այն իր պիղծ էությունն է բացահայտում»․ Պարույր Հայրիկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասին Դուք հասկանու՞մ եք՝ ատոմակայանի փակումը արհավիրք է Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան (video) Սամվել Կարապետյանը բերելու է ուժեղ խաղաղություն․ Փաշինյանը բերել է 3 պшտերազմ․ Նարեկ Կարապետյան ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց «Ես չեմ ուզում ձեզ վախեցնել, բայց հասկանու՞մ եք՝ ինչ է մեզ սպառնում, եթե․․․»․ Հայկ Նահապետյան (video) Եթե ուզում ենք ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք զինվnրին արժանապատիվ կյանքով ապահովվելուց Ասեմ՝ որն է հիմնական հիասթափությունը Ռուսաստանից․ Ռոբերտ Քոչարյան (video) Գարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը Ժողովու՛րդ, սա քանդող, հանձնող է․․․ ընտրությունը սրանց ու ստեղծող ու պաշտպանողի մեջ է․ Սաղաթելյան (video) #ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը Աշտարակում է (video) Այ Ալիևի «հարճ», դու պատասխան ես տալու քո արածի համար․ Պարույր Հայրիկյան (video) Ամբողջ թափով մտնում ենք պայքարի մեջ․․․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am