Ռուսաստանից զինտեխնիկա խնդրելու նոր առիթը` պատերազմ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը, հաղորդում է ռուսական կողմը, ամփոփելով Պատրուշևի՝ նախօրեին ավարտված երկօրյա այցի արդյունքները:

«Նիկոլայ Պատրուշևն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, մասնավորապես՝ մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի ժողովրդին և խաղաղ կյանքի վերականգնումն այդ երկրում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստանը՝ Ռուսաստանի հետ համատեղ, այս տարվա փետրվարից մարդասիրական առաքելություն է իրականացնում արդեն ութ տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում: Համատեղ այս առաքելության մասին առաջինը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած տարի՝ հայ-ռուսական համագործակցության մասին իր ելույթում: Թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերն այս անգամ, ռուսական հաղորդագրությունը չի նշում:

Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկատվության մեջ Սիրիան ընդհանրապես չի հիշատակվում: «Հարցը բարձրացվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ», - «Ազատությանն» ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Սիրիայում մարդասիրական առաքելությանը մեր մասնակցության վերաբերյալ խոսել է հյուրը՝ մասնավորապես շեշտելով վերաբերմունքը Ռուսաստանյան Դաշնության մեր այդ որոշմանը: Բնականաբար, Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի որոշումը՝ մարդասիրական առաքելությամբ ներկա լինել Սիրիայում», - նշել է Կարապետյանը:

Հայկական կողմն, իր հերթին, հաղորդել էր, թե Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլայ Պատրուշևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են ղարաբաղյան խնդրին, ինչի մասին չէր հիշատակել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հաղորդագրությունը: «Բովանդակային, բանակցային մակարդակի քննարկում չի եղել, եղել է մտքերի փոխանակում», - «Ազատությանը» փոխանցեց վարչապետի մամուլի խոսնակը: - «Վարչապետը ընդհանուր գծերով ներկայացրեց այսօրվա իրավիճակը կարգավորման բանակցությունների հարցում, նաև ներկայացրեց անվտանգության առումով շփման գծում և սահմանում ստեղծված իրավիճակը»:

Սա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն էր Երևան Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, որին անդրադարձել էր նաև աշխարհաքաղաքական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Foreign Brief միջազգային կենտրոնը: Վերլուծաբանները փաստել էին, որ Հայաստանը կախված է ռուսական զենքի մատակարարումներից, մյուս կողմից ՝ Մոսկվայի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում, տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ ռուսական ռազմաբազա է տեղակայված, և տարածաշրջանի միակ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում:

Փաստելով, որ Ղարաբաղում լարվածության աճը կարող է նոր բախում հրահրել, վերլուծական կենտրոնը գրել էր՝ Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զինտեխնիկա խնդրել Ռուսաստանից՝ Ադրբեջանի հանդեպ առավելության հասնելու համար: «Կհաջողվի, թե ոչ՝ հայտնի կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ժամանակ», - կարծիք էին հայտնել միջազգային կենտրոնի վերլուծաբանները:

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի երևանյան այցն ու Ղարաբաղում պատերազմի բռնկման հավանականությունը խիստ հավանական սցենար է, եթե հաշվի առնենք, որ Ստեփանակերտում Փաշինյանի վերջին ելույթը ինչ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում։

Իսկ նման իրավիճակում Ռուսաստանը նոր հնարավորություն է ստանում կողմերին զենք վաճառելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10393 անգամ
Լրահոս
Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am