Հրապարակվել են iPhone 7-ի նոր լուսանկարները
GizChina կայքը հրապարակել է iPhone 7-ի նոր լուսանկարները: Ըստ ստացված տեղեկությունների` սարքը լուսանկարվել է Foxconn գործարանում արտադրության ժամանակ:
Լուսանկարներից մեկում սմարթֆոնը տեղադրված է անլար լիցքավորման սարքի վրա, ինչը հաստատում է նորույթի այդկերպ լիցքավորվելու հնարավորություն ունենալը:
