Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցի Հայաստանին նվիրած հատվածում առկա է ուշագրավ տեղեկատվություն

«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սույն թվականի հուլիսի 11-ի Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի զեկույցի /այսուհետ՝ Զեկույց/Հայաստանին նվիրած հատվածում առկա է ուշագրավ տեղեկատվություն:

Նախ՝ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանական թևի հրավերով Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ դատական բարեփոխումները քննարկելու նպատակով: Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ վեթինգի կիրառումը բոլոր դատավորների նկատմամբ անպատակահարմար և անօգտակար կլինի. փոխարենը՝ կուժեղացվեն կարգապահական ընթացակարգերը, և կապը եկամուտների հայտարարագրման համակարգի հետ:
Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանյան կողմը մինչև հուլիսի վերջ պետք է Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքը ստանալու նպատակով՝ ներկայացներ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, սակայն, այդ փոփոխությունների փաթեթը դեռ չի ներկայացվել՝ պատրաստ չլինելու պատճառով:

Բացի այդ՝ Զեկույցում անդրադարձ է կատարվում Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարանի յոթ դատավորների լեգիտիմությունը հարցականի տակ դնելու խնդրին: Հատկանշական է, որ Զեկույցի մեջ հղում է կատարվում Սահմանադրության 213-րդ հոդվածին, որը որակում է որպես պարզ և աներկբա կարգավորում, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Հատկապես ուշագրավ է Զեկույցի այն հատվածը, որտեղ նշված է, որ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այդ դատավորի հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից, և կարող է գործող դատավորների մանդատներին միջատելու ռիսկ հանդիսանալ:
Շնորհակալ եմ Վենետիկի հանձնաժողովին՝ իր գործունեության սկզբունքներին չդավաճանելու, իրերն իրենց անունով կոչելու և իրավունքի գերակայության սկզբունքի իրական երաշխավոր լինելու համար»:

դիտվել է 806 անգամ
Լրահոս
После провала переговоров в Москве Конгресс дожимает антироссийский закон Պատերազմ բերողը դուք եք․ ձեզ երևի թե ասել են՝ Տիգրանաշենի մասին չխոսեք․ Շիրազ Մանուկյանը՝ ՔՊ-ին (video) «Սիլվա Համբարձումյան ծյոծի հետ գործարք են պատրաստում, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ապշելու թվեր.Վիվարոյի միայն շրջանառությունը 10 միլիարդ դոլար է, Վիգենի եկամուտը՝ 1,5 միլիարդ դոլար» (video) Ձեզ ճղում եք, որ գաք ընդդիմությանը պատասխանեք, բայց գոնե մեկդ Հաջիևի արածը չեք դատապարտում (video) Հայկ Սարգսյանը բանտ է նստելու․ առավոտ 7-ին մտնելու են իրենց տուն․ Սուրեն Սուրենյանց (video) Արթուր Խաչատրյանը ՔՊ-ի համար առակ պատմեց․ «Թող շները պատմեն իրար, տեսե՛ք, քաջ է՝ հաչում է փղի վրա» (video) Ռուսաստանն իրեն էշի տեղ չի դնելու. Մոսկվայում կատաստրոֆիկ որոշում է կայացվելու (video) Քրիստինե Վարդանյանը «պատին դեմ տվեց» ՔՊ-ականներին (video) Սարսափելի է․ Ադրբեջանը հաշվարկել է Հայաստանի ընդդիմության քայլերը․ Սուրեն Սուրենյանց (video) Գեղամ Մանուկյանը ներողություն խնդրեց․ Երբ Արման Եղոյանը ծնված չէր, Դաշնակցությունը կար (video) Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am