Սասուն ջան,լա՞վ չի չէ

Բումերանգի կանոնը գործում է ամենուր, բոլոր ժամանակներում, եթե մի քանի ամիս առաջ իշխանություններն էին խրախճանք բռնել արցախյան ազատամարտի թեմայով, այսօր իշխանության ազատամարտիկներն են նեղվում այդ համատարած խրախճանային վերաբերմունքից: Ազգային ժողովում մի քանի օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախագահությանը հիշեցրել է, որ Հանրապետությունում եռատոն է, բանն այն է, որ նիստը սկսելուն պես նախագահ Արարատ Միրզոյանը չէր շնորհավորել այդ կապակցությամբ, Միքայելյանը մի տեսակ նեղսրտած ելույթ ունեցավ.«Հարգելի գործընկերներ, այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շոնրհավորեմ Շուշվա ազատագրման օրվա կապակցությամբ»։
Միքայելյանը ,այս հայտարարությունից հետո ԱԺ դահլիճից հեռացել է:

Դեռեւս ամիսներ առաջ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում այդ նույն Սասուն Միքայելյանն էր, որ հայտարարեց, թե հեղափոխության հաղթանակը եթե կուզեք ավելի կարեւոր է, քան արցախյանը: Այս հայտարարությանը բուռն գործընթացներ հաջորդեցին: Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հակադարձումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հորդորեց որոշ պաշտոնանկություններ իրականացնել, պաշտպանության բանակի հրամանատարը ստիպված եղավ լքել իր պաշտոնը, ապա հրապարակային նախազգուշացում եղավ, որ այլեւս չփորձեք խառնվել հայաստանյան ներքին կյանքին: Արցախյան պատերազմի լեգենդները դարձան Նիկոլ Փաշինյանի քմահաճության, անձնական ամբիցիաների զոհը: Մի կողմից Արցախում, մյուս կողմից Հայաստանում, որտեղ անազատության մեջ հայտնվեցին Արցախի հերոսները՝ Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան:

Այս համընդհանուր խրախճանքի մեջ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանի համար պարարտ հող էր ստեղծվել հայտարարելու համար, որ սամանին զոհեր ենք տվել հանուն ոչնչի: Այլ կերպ ասած՝ այս իշխանությունը իր վարքով ամեն օր է ցույց տվել, որ իր համար Արցախի հարց, արցախցի գոյություն չունի՝ չհասկանալով, որ դա է նաեւ Հայաստանի գոյության հիմքը: Ու զարմանալի է, որ այսպիսի մթնոլորտում Սասուն Միքայելյանը այլ բան էր ակնկալում իր կուսակից ընկերներից, թե պիտի արժեվորեին այդ օրը, մի քանի տող շնորհավորանքի խոսքեր կարդային: Նրանք անգամ դա են համարել մեծ շքեղություն: Այնպես որ, պարոն Միքայելյան, ձեր ցանած բողկը ինքներդ էլ կերեք:

Անի Սահակյան

դիտվել է 3211 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am