Սասուն Միքայելյանը խանդի տեսարաններ է ցուցադրում

Հանրապետության ողջ տարածքում աշխարհազոր ստեղծելու մասին Պաշտպանության նախարարության հայտարարությունից հետո շուրջ երկու ամիս է լուրեր են շրջանառվում, որ այդ իդեան ներիշխանական գզվռտոցի առիթ է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ: Ինչու է ստեղծվում աշխարհազորը, եթե Հայաստանը կանոնավոր բանակից բացի մի հատ էլ Երկրապահ ունի, շատերի մոտ է հարցը ծագում: Ոմանք գտել էին նաեւ պատասխանը, այն լինելու է ԵԿՄ-ի այլընտրանքը եւ օգտագործվելու է ներքաղաքական նպատակներով: Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի վստահում նախկինների դասին պատկանող Սասուն Միքայելյանին եւ առաջիկա ընտրություններին ընդառաջ ապահովագրում է իրեն աշխարհազորով: Տեղեկություններ կային, որ Միքայելյանը խիստ վրդովված է այս նախաձեռնությունից, նա տեւական ժամանակ չէր ցանկանում խոսել այդ մասին, անկախության տոնին նա վերջապես խախտեց լռությունը եւ միգուցե ոչ ուղիղ տեքստով, բայց ցույց տվեց իր դժգոհությունները .«Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց մեծ քանակությամբ։ Երկրապահը կա, երկրապահ։ Այսօր եթե վերցնենք առաջին, իսկ հրահանգի դեպքում 10 հազար մարդ, գոնե 8 հազար մարդ զորավարժությունների ժամանակ մենք դուրս ենք եկել, չէ՞։ Պատրաստի կառույց է, աշխարհազորին չխանգարող, թո՛ղ աշխարհազորը ձևավորվի, ես կողմ եմ աշխարհազորին, բայց թո՛ղ նորմալ ձևավորվի։ Հետագայում խնդիրներ կլինեն, ինչ կլինեն, չգիտեմ, բայց այսօր կա ԵԿՄ-ն՝ որպես հասարակական կազմակերպություն։ Եվ ես շուտով հրաման եմ տալու, որ Երկրապահը, մենք գիտենք ինքնամաքրման ենք գնացել, հեսա բացելու եմ երկրապահը։ Այսինքն՝ պատերազմող մարդիկ աշխարհազոր կլինի, երկրապահ կլինի չի խանգարի։ Եթե հետագայում լուրջ աշխարհազոր ձևավորվի Երկրապահի անունը թո՛ղ մոռանան բոլորը, որ հանկարծ Երկրապահի անունը կփոխվի, որովհետև դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է։ Իսկ կից աշխարհազորին կարող է հետագայում լինել»,- այսպիսի հուզառատ կարծիք է հայտնել նա:
Թե ինչից է դժգոհ պարոն Միքայելյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, իսկ երբ հերթը հասավ իրեն ու որոշեցին այդ պոստը իրեն վերապահել, հանկարծ մոռացավ նախկին հայտարարությունները, զբաղեցրեց Մանվել Գրիգորյանի տեղը, բայց ի տարբերություն գեներալի ավերեց կառույցը: Տարածքային կառույցներում այժմ ամայություն է, նախկինները հեռացել են, նորեր չկան, որեւէ մեկը չի ցանկանում այս մարդկանց հետ ճանապարհ գնալ, Սասուն Միքայելյանին հաջողվեց ԵԿՄ-ն միավորել գաղափարի շուրջ մի պարզ պատճառով, քանի որ գաղափար էլ չկա: Մի կողմից՝ Միքայելյանը խանդի տեսարաններ է բեմադրում, մյուս կողմից կհաջողվի՞ նրան՝ այս ավերակաց թագավորին, պատերազմի ժամանակ 2-3 հազար երկրապահ հանել սահման, ինչպես անում էր Մանվել Գրիգորյանը: Հատկապես, որ պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխավերեւում եւ ինչպես Սասուն Միքայելյանի խոսքից է երեւում, գոնե նա հասկանում, տեսնում է Թուրքիայից սպասվող վտանգը: Բայց այս ավերակացով, ջլատված ռեսուրսներով, երբ իր աչքի առջեւ հերոսներ են վարկաբեկվում, երբ բանակում չծառայած իր դասալիք ղկավարը հրապարակավ նսեմացնում է այդ հերոսներին, արժեզրկում, փոշիացնում ամեն բան, ինչով եւ ում հետ է Սասուն Միքայելյանը վաղը պահելու սահմանը:

Անի Սահակյան

դիտվել է 1834 անգամ
Լրահոս
Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am