Երեւանում, ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 19։20-ի սահմաններում Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արման Պ.-ն է։ Ոստիկանները պարզել են նաեւ, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի եւ Բրյուսովի փողոցի խաչմերուկում գործող «555» բենզալցակայանի հետնամասում Արման Պն-ի հետ վիճաբանել է 2 անձ, որի ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա դեմքի հատվածում եւ դիմել փախուստի։
Կենտրոնական բաժնի ոստիկաններն արդեն գիտեն կասկածյալների ինքնությունը եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը