Հորը և որդուն մարմնական վնասվածքներ պատճառելու համար 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային գործողություններ՝ օրեր առաջ Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցում երկու անձի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 00։00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ փողոցի տներից մեկի մոտ 18-ամյա երիտասարդը անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, իր հետ նախապես վերցված դանակով հարվածներ է հասցրել նույն հասցեում բնակվող 45-ամյա տղամարդուն և վերջինիս 22-ամյա որդուն՝ նրանց առողջությանը պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրի զննությամբ հիշյալ փողոցում հայտնաբերվել է արնանման հետքերով, ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գտնեն փաստեր. Բագրատ Սրբազան Փաշինյանի ստախոսությունները ժապավենի վրա ապացուցված են, չի հերքել, էլ ու՞մ են մեղադրում․ Սրբազան (video) Այսօր է վճռվելու վաղը. քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է. Բագրատ Սրբազան Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են Սփյուռքից շատ մեծ աջակցություն կա. Բագրատ Սրբազան Տավուշի մարզպետը Կիրանցի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո հեռացավ՝ առանց հարցերին պատասխանելու «Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ Մեր երկիրը աղբանոց է դառնում․ պետք է սրանց հեռացնենք, մաքրենք․ Բագրատ Սրբազան (video) Նախագիծ. փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազան Սրբազան շարժումը Մհեր Գրիգորյանի «հարցն էլ է լուծելու»․ Նարինե Դիլբարյան (video) Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Տավուշի մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցիները բացել են ճանապարհը. բնակիչ Դիմակավորված մարդիկ մտել են Կիրանց․ ովքե՞ր են նրանք (video) Նոր կադրային նշանակում «Իմպիչմենտի դեպքում ես կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյան Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան ՔՊ-ական Բաբկեն Թունյանը պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ (video) Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվել է միջազգային քրեական գո՞րծ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am