Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը

Եթե  30 տարի  առաջ՝  ԽՍՀՄ-ի  մայրամուտի  շեմին,  խոսվում էր,  թե    որ  «իզմն» է  լինելու  մարդկության  գլխավոր  ուղենիշը՝ սոցիալի՞զմը՝ իր  տարբեր  երանգներով,  թե՞  կապիտալիզմը,   ապա  այսօր՝  30  տարի անց, այդ  հարցի  պատասխանը   հայտնի է  ըստ  էության.  լիբերալ  զարգացած  տնտեսությանը  և  նրա  քաղաքական  վերնաշենքը  հանդիսացող  ներկայացուցչական  դեմոկրատական  համակարգին   այլընտրանք  չկա: Մարդկության պատմության վերջին  հարյուրամյակում ընթացող   կատաղի  մրցակցությունը կապիտալիզմի ու սոցիալիզմի    միջև   ավարտվեց…  «խաղաղ  պայմանագրով», որի  հիմքում  ընկած է մի  կողմից   լիբերալ,   մյուս  կողմից՝  սոցիալական  կողմնորոշում  ունեցող  քաղաքական  և  տնտեսական  համակարգը: Այն  երկրներում, որտեղ «խաղաղ  պայմանագրի»  փոխարեն հաղթեց  առանձին  վերցրած  սոցիալիզմը կամ  կապիտալիզմը, վերջնարդյունքում ոչ  իսկական  կապիտալիզմ  կառուղվեց, ոչ էլ  իսկական  սոցիալիզմ:  Դրա պատճառների  մասին  մենք դեռ  առանձին  վերլուծությունով  հանդես կգանք: Փաստերն ակներև են, որ ո՛չ նախկին  ԽՍՀՄ-ում, ո՛չ Մաոյի  Չինաստանում, ոչ էլ Արևելյան  Եվրոպայի  նախկին  կոմունիստական  երկրներում  մարդկային  դեմքով  սոցիալիզմ  գոյություն  չուներ:  Քանզի եթե  չկա  զարգացած  կապիտալի և գործատուների  շուկա, ապա չի կարող լինել նաև աշխատուժի  ազատ  շուկա:  Արդյունքում՝ այդ  աշխատուժը  սկսում է  ձևավորել  մենաշնորհի դերում  գտնվող  պետությունը՝ դրանից  բխող  հետևանքներով: Իսկ  կայացած  դեմոկրատական  երկրներում   արդեն  ձևավորված են կապիտալի և  ձեռնարկատերերի  առաջարկների    ու  աշխատուժի    շուկաները, որոնք քաղաքական  դաշտում  ձևավորում են,  համապատասխանաբար   «աջ» և «ձախ»  բևեռներ: Եվ  այդ  երկու  բևեռներն  իրար հետ  միասին կազմում են երկրի ամբողջական   միասնական  դեմոկրատական  համակարգը: Այսպիսով, հանրության  մեջ  առկա  դասակարգային  մրցակցությունն արտացոլվում է  «աջ» ու «ձախ» ուժերի՝ իրար հետ  պայքարով, որի  արդյունքում  մի  փուլում դեմոկրատական  ընտրությունների  միջոցով  իշխանության է  գալիս «աջ» ուժը, իսկ  հաջորդ  փուլում  նրան  փոխարինում է «ձախը»:  Այդ  երկու  ուժերն էլ  անհրաժեշտ   են  հանրության  և քաղաքական  համակարգի  բալանսավորման  համար և, պայմանական  ասած, «մարդու  ձախ և աջ  ոտքերն են»:  Ինչպես որ  առանց  որևէ  մի ոտքի մարդը  չի կարող  լիարժեք  քայլել, առանց  ձեռնափայտի, այդպես էլ կայացած  դեմոկրատական  երկրներում առանց  «աջ» և «ձախ»  ուժերի  երկիրը  չի կարող  լիարժեք  զարգացում  ապրել: Եվ քանի որ այն  «բաց  համակարգ» է,   անընդհատ  կատարելագործվում է՝  իր  մեջ  սինթեզելով  նաև  տարբեր  ազգային  և անդրազգային  ավանդույթներ,   դրա  համար էլ  աշխարհում  այսօր  կան  զարգացման  տարբեր  երկրների  դեմոկրատական  մոդելներ՝ ԱՄՆ-ի  մոդելը,   եվրոպական  երկրների   մոդելը, սկանդինավյանը կամ  շվեդական  «սոցիալիզմի»  մոդելը, ճապոնական, հարավ-կորեական  դեմոկրատիայի  մոդելը  և այլն:   Բոլոր  այս  զարգացման  մոդելներն   իրարից  տարբերվում են  շատ  հատկանիշներով, սակայն  նրանց  գլխավոր  միավորողն  այն է, որ այդ  երկրներում   հաստատված  են    սոցիալական  կողմնորոշում  ունեցող  զարգացած  լիբերալ  տնտեսությունն ու  նրա  վերնաշենքը  հանդիսացող  ներկայացուցչական  դեմոկրատական  համակարգերը: Սակայն  միանգամից  այդ  համակարգերը  չեն  ստեղծվել:  Բոլոր  այդ  երկները, որոնք  պատկանում են  աշխարհում  առկա, այսպես  կոչված, «զարգացած  երկրների»  շարքին, ժամանակին  եղել են  իրենց  զարգացման, այսպես կոչված,   «հետամնաց» փուլում:  Հետո  անցել են  իրենց, այսպես  կոչված,  «անցումային» փուլը և միայն  դրանից  հետո են հայտնվել, այսպես կոչված  «զարգացած  երկրների»  շարքում:   Այսօրվա  ավելի   քան  7   մլրդ  բնակչության   ընդամենը  1 մլրդ-ն է, որ ապրում է  այդ  զարգացած  երկրներում, վայելում է  բոլոր  բարիքները և  զարգացման  փարոսի  դեր է  կատարում  մնացած  երկրների  համար: Ինչ  վերաբերում է  մեր  երկրին, ապա  մենք  թեև  «հին»  ժողովուրդ ենք, սակայն  զարգացման  իմաստով  դասակարգվում  ենք, այսպես  կոչված,  «ուշացած  ժողովուրդների»  շարքին  և  զարգացած  երկրների  ակումբում  հայտնվելու  համար պիտի  անխուսափելիորեն  անցնենք  մեր  «անցումային  փուլը»:  Եվ  ինչքան  էֆեկտիվ  լինի  այդ  զարգացման  փուլը, այնքան  ավելի շուտ  կարող ենք ավարտել այն: Մանավանդ որ  այն  աշխարհաքաղաքական  մարտահրավերները, որոնք  առկա են  մեր  տարածաշրջանում, պարտադրելու են  մեզ  դա  անել: Այդ  իմաստով  մեզ  անհրաժեշտ է  հասկանալ, թե  ինչպես են  իրենց  «անցումային  փուլերը»  հաղթահարել  ներկայիս  զարգացած  երկրները:  Ի՞նչ  սխալներ են  թույլ  տվել, որ մենք  չանենք, և ո՞ր քայլերն են նրանց  արագ  զարգացման ռելսերի վրա դրել: Այս հարցադրումների  պատասխանները  չափազանց կարևոր են մեզ համար:  Քանզի  դրանցից է  կախված   լինելու  մեր «անցումային փուլի»  էֆեկտիվության  գործակիցը: Վերջին  28 տարվա ընթացքում մենք կուտակել ենք թե՛ դրական և  թե՛ բացասական  մեծ  փորձ:  Այդ իսկ  պատճառով կարող ենք առավել  իրատեսական  պատկերացում  կազմել  մեր  երկրի առջև կանգնած  խնդիրների ու  դրանց լուծումների  վերաբերյալ: Երվանդ  Բոզոյան Քաղաքական մեկնաբան

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am