Նախարարը 3 օր ժամանակ խնդրեց
ՀՀ կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացրեց , «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու համար: «Առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 244 մլն 983 հազար դրամ՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պահպանման ծախսերը հոգալու, ինչպես նաև կահույքի, սարքավորումների ձեռքբերման և կենտրոնի տարածքի բարեկարգման նպատակով»,-հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը երեք օր ժամանակ խնդրեց՝ խմբագրական հարցերի հետ հապված նախագահի աշխատակազմի հետ աշխատելու համար: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ ասաց, որ խմբագրական բնույթի առաջարկներ կան: «Սա չե՞ք քննարկել կոմիտեում: Նույնիսկ երեք նիստ առաջ էինք ուզում քննարկել այս հարցը կառավարության նիստում: Բա ինչի՞ համաձայնություններ չեք հավաքել»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խնդիրը քննարկվել է համապատասխան նախարակական կոմիտեում,հայտարարեց նախարարը և հավելեց,որ եղել են առաջարկներ, երեկ ուշ երեկոյան եղել է որոշակի խմբագրական փոփոխություններ անելու առաջարկ: Նախագիծը հաստատվեց, ժամանակ տրվեց քննարկելու համար: Ա.Ավագյան
