Ուշագրավ ուղերձ զինված բանդայի գործով. ով ում է փրկել եւ ինչու

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորք-Մարաշի կամ զինված բանդայի հայտնի գործի վերաբերյալ այսօր հրապարակվել են նոր մանրամասներ: Քննությունն իրականացնող կառույցի՝ ԱԱԾ քննչական բաժնի պետի տեղակալը հայտարարել է, որ զինված խումբը թիրախավորել էր Հայաստանի երեք նախագահներին եւ պետական ինստիտուտներ: Սա իհարկե գործում հետաքրքիր շրջադարձ է: Բանն այն է, որ զինված հանցախմբի գործի, այսպես ասած, բացահայտումը դարձավ ներքաղաքական մեծ արձագանքի առիթ: Ըստ որում՝ հատկանշական է, որ բանդայի բացահայտումից հետո ծավալվեցին ուշագրավ ներքաղաքական եւ ներիշխանական զարգացումներ, սկսվեց ներհամակարգային վերադասավորումների, կադրային փոփոխությունների բավականին հագեցած մի գործընթաց, որի արդյունքում, դատելով այդ գործընթացի այսպես ասած արտաքին հատկանիշներից, Սերժ Սարգսյանը ամրացրեց իր իշխանությունը, անցկացրեց Սահմանադրական փոփոխությունները, ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքի մշակմանը եւ ըստ էության հետ կանգնեց վարչապետ չլինելու վերաբերյալ հայտարարությունից՝ ասելով, որ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից են կախված իր հետագա քաղաքական ծրագրերը: Այս ուղեծրում Նորք-Մարաշի գործը դարձավ յուրօրինակ մեկնակետ՝ հիմք տալով շատերին եզրակացնել, որ այս գործը Սարգսյանի համար գործիք կամ մահակ էր ողջ համակարգի գլխին, ինչի միջոցով էլ հենց բացվեց հետագա վերադասավորումների ճանապարհը կամ արահետը: Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ այժմ հայտարարվում է այն մասին, որ թիրախում եղել է ոչ միայն գործող իշխանությունը, այլ նաեւ նախկին նախագահները: Այստեղ հետաքրքրական է արձանագրել նախկին նախագահների քաղաքական կարգավիճակը: Տեր-Պետրոսյանը կիսաակտիվ քաղաքականության մեջ է, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ստվերում: Ավելին՝ Սերժ Սարգսյանի դիրքերի նկատելի ամրացման գործընթացը, ըստ էության, էլ ավելի նվազեցրեց նախկին նախագահների տեսակարար կշիռն ու գործակիցը: Եվ այս առումով առավել եւս հետաքրքրական է, որ հայտարարվում է նաեւ նրանց թիրախ լինելու մասին: Այսինքն՝ ըստ էության, հայտարարվում է, որ բացահայտելով հանցախումբը Սերժ Սարգսյանը ոչ միայն իր իշխանության հարցերն է լուծել, ինչպես փորձում էին պնդել նաեւ հենց նախկին նախագահներին ներկայացնող շրջանակներ, այլ նաեւ լուծել է նրանց անվտանգության հարցերը: Սա իսկապես հետաքրքրական շրջադարձ եւ հաղորդագրություն է: Սրանով Սերժ Սարգսյանը փորձում է նրանց զրկե՞լ Նորք-Մարաշի գործով եւ դրա համատեքստում հետագա զարգացումների առումով իրեն քննադատելու հիմքերից, առնվազն բարոյական հիմքերից՝ ցույց տալով, որ նաեւ նրանց կյանքն է փրկել, թե՞ փորձում է նրանց ակնարկել, որ, ըստ էության, բոլորը միեւնույն նավակում են, եւ պետք է վերջապես դադարեցնել այդ նավակ տորպեդահարելը, քանի որ եթե մի բան լինի իրեն, ապա կխորտակվեն բոլորը: Այս դեպքում, իհարկե, հարց կառաջանա, թե ինչու է Սերժ Սարգսյանը հղում այդ մեսիջը, եթե մինչ այդ կարծեք թե ամրացրել է իր դիրքերը եւ նվազեցրել նախկինների գործակիցները: Թե՞ Սարգսյանը համարում է, որ այդ իրավիճակում նախկին նախագահները առավել հակված կլինեն ընդունել, այսպես ասած, համատեղ գործելու առաջարկը կամ պարզապես աջակցել իր ծրագրերին: Հետաքրքրականն այն է, իհարկե, թե ինչո՞ւ է կամ ի՞նչն է, որ Սարգսյանի մոտ առաջացրել է նախկին նախագահների աջակցության անհրաժեշտություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am