Ահաբեկչությանն ուղղակիորեն աջակցում է Թուրքիան
Ահաբեկչությունը Սիրիայում և Իրաքում աջակցվում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և մի շարք եվրոպական երկրների կողմից, այդ թվում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի: Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Ահաբեկչություն՝ դա է իրական խնդիրը: Մենք պետք է միջազգային մակարդակով պայքարենք դրա դեմ, քանի որ ահաբեկչությունը ոչ միայն Սիրիային է վերաբերվում: Ահաբեկչությունը գոյություն ունի Իրաքում: Ուղղակիորեն այն աջակցվում է Թուրքիայի կողմից: Անմիջականորեն այն աջակցվում է Սաուդյան Արաբիայի իշխող թագավորական ընտանիքի, ինչպես նաև արևմտյան պետությունների մի մասի, հատկապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից», - ասել է Ասադը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է այլ պետություններին, նրանք հետևում են: Նրանց կողմից այս հարցի վերաբերյալ որևէ լուրջ աշխատանք չի իրականացվում», - ընդգծել է ՍԱՀ-ի նախագահը:
