Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիին վրեժխնդիր են լինում իրենց քննադատելու համար

 

 Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն այսօր Բաքվի միջազգային օդանավակայանում հայտնի գրող Աքրամ Այլիսլիին բերման ենթարկելու հետ կապված հանդես են եկել ծիծաղելի մեկնաբանությամբ, հայտարարելով, որ նրան երկրից դուրս չեն թողել «անցագրային ծառայության աշխատակիցների հետ ընդհարվելու պատճառով»:

Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ ներկայում ՆԳՆ-ում հետաքննություն է անցկացվում:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել, հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից: Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին: Ըստ գործակալության` Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վրեժխնդիր լինել Ադրբեջանում եւ արտասահմանում հայտնի 78-ամյա վիպասան Աքրամ Այլիսլիին այն բանի համար, որ 2011 թվականին հրատարակել է երեք վեպերից կազմված «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային եւ ներկայիս քաղաքական բարքերը: Այլիսլին դեռ այն ժամանակ, որպես գրող-կանխատես, փորձել է ազդանշանել այն մասին, որ Ադրբեջանում կառուցվող ավտորիտար պետական համակարգը շարժվում է փակուղի: Այդտեղից էլ ծագել է եռապատման «Վիթխարի խցանում» անվանունը: Եռապատումը ներառում է երեք վեպ` «Եմեն», «Վիթխարի խցանում», «Քարե երազներ»: Գրողի բացահայտ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ 2012 թվականի դեկտեմբերին «Դրուժբա նարոդով» ամսագիրը հրատարակել է նրա «Քարե երազներ» վեպը Աքրամ Նաիբովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998 թ-ից) եւ արվեստի վաստակավոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997 թ.) եւ «Իստիգլալ» (2002 թ.) շքանշանների ասպետ` որոնց նա արժանացել է ադրբեջանական գրականության առաջ ունեցած բացառիկ վաստակի համար: «Քարե երազներ» վեպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագարել է Ադրբեջանում անցյալ դարասկզբին Նախիջեւանում` 1919 թվականին Ագուլիսում եւ 1988-1990 թթ-երին Սումգայիթում եւ Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել 1988 թ-ին Աքրամ Այլիլիսլիին շնորհված «Ժողովրդական գրող» կոչումից, (1000 մանաթ` մոտ 1000 եվրո կազմող) նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը: ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը եւ Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները եւ իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները: Ադրբեջանցի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել էր, որ «գրողին Ադրբեջանում հրապարակային մահապատժի են ենթարկում միջնադարյան ինկվիզիցիայի անողոքությամբ»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով հետազոտող Թոմաս դե Վաալը «Քարե երազների» հրատարակումը խիզախ արարք է անվանել: 2014 թվականի փետրվարին աշխարհառչակ 14 գիտնականներ եւ մտավորականներ Աքրամ Այլիսլիին առաջարկել են ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեն դատապարտել է Բաքվի օդանավակայանում գրող Աքրամ Այլիսլիի դեմ բռնությունը եւ սահմանային ծառայության ու ոստիկանության այդ գործողությունները գնահատել է որպես քաղաքացիների ազատ տեղաշարժի դեմ ոտնձգություն: Կոմիտեն Ադրբեջանի ՆԳՆ-ից պահանջել է հրապարակել օդանավակայանում Այլիսլիի կողմից սահմանպահների հետ կոնֆլիկտի տեսանյութը, եթե յադպիսին գոյություն ունի, ինչում խիստ կասկածներ կան: Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա «Քարե երազներ» վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: «Եմեն» եւ «Քարե երազներ» ստեղծագործությունների հետ միասին Աքրամ Այլիսլիի «Վիթխարի խցանում» վեպը նրա այդ եռապատման վերջին ստեղծագործությունն է, որում գրողը պատմում է Ադրբեջանում իշխանության տարիներին Հեյդար Ալիեւի կատարած հանցագործությունների մասին: Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը «Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2013 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր» անվանակարգի հաղթող է: Ադրբեջանական ԶԼՄ-ներին ավելի վաղ տված հարցազրույցում Աքրամ Այլիսլին ասել էր, որ «Քարե երազներ» գիրքը գրել է հայերի կոտորածներին ականատես իր ծնողների եւ ազգականների պատմած պատմությունների հիման վրա: «Դրանք բոլորը ճշմարիտ պատմությունների հիման վրա եմ գրել», -ասել է նա: Այլիսլիի խոսքով` ինքը համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելը պետական գաղափարախոսություն եւ քաղաքականություն է, սակայն, իր կարգի գրողը ոչ մի կերպ չի կարող համաձայնել այդ թշնամական քաղաքականության հետ:
  Artsakhpress.am

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am