Ճոյտը մեկնելու է Մոսկվա`Ժիրինովսկու հետ հանդիպելու
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, օրերս մեկնելու է Մոսկվա` հանդիպելու Պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու հետ: Ապրիլի 15-ից Մոսկվայում ցուցադրվելու է Հակոբյանի ցեղասպանության մասին ֆիլմը, եւ նա փորձում է ոչ միայն կարծիք ստանալ Ժիրինովսկուց, այլև խնդրել նրան ելույթ ունենալ ORT-ով և գովաբանել յուր ռեժիսուրան` հընթացս հայ-ռուսական ժողովուրդների անմար բարեկամությունը, ինչին հաճախ «լծվում-ապալծվում» է Վոլֆովիչը: Մեր աղբյուրին հարցրինք՝ բայց Ժիրինովսկին կանի՞ նման բան: «Փողին մուննաթ»: Մենք կապվեցինք Հակոբ Հակոբյանի հետ, որը, լսելով հարցը, բացարձակապես չզարմացավ, սակայն կեսբերան հերքեց Մոսկվայում իր ֆիլմի ցուցադրության և Ժիրինովսկու հետ հանդիպման փաստը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
