Բացառիկ մանրամասներ՝Աննա Ավանեսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի որդու հարսանիքից

Արդեն տևական ժամանակահատված է ամբողջ համացանցում բուռն քննարկումների կիզակետում է հայտնի հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթի հարսանիքը: 10857977_1124600850365_4503842774594391690_n10945549_10202523519569742_8300282936071871830_n Աննա Ավանեսյանի և Դավիթ Տեր-Պետրոսյանի սիրավեպի մասին լուրերը համացանցում հայտնվեցին 2015-ի ավարտին: Այս զույգի միասին լինելու լուրը հաստատեց Դավիթի նախկին կինը`  Լիլիթ Շահնազարյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը»: 1450441059_12348014_1059834514060597_6596846411389805702_n.jpg Աննայի և Դավիթի նշանադրությունը, ինչպես կարելի է կարդալ տարբեր լրատվամիջոցներում, անցել է բավականին զուսպ, սահմանափակ հյուրերով: Նեղ ընտանեկան միջոցառմանը ներկա են եղել միայն ամենահարազատները և զույգի ծնողները: Այսպիսով, նշանադրությունն էլ տեղի ունեցավ և սկսվեցին քննարկումները մոտալուտ հարսանիքի մասին, թե երբ կկայանա, որտեղ, ովքեր ներկա կլինեն և այլն: wedding41 Wedding.am-ին, որպես հայկական առաջին հարսանեկան պորտալ, հայտնի դարձան որոշ բացառիկ մանրամասներ, որոնք էլ ներկայացնում ենք ստորև: Աննայի և Դավիթի հարսանիքը տեղի կունենա մոտ օրերս, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 2-ին: Հարսանեկան տոնակատարությունը տեղի կունենա երևանյան ամենահայտնի և բարձրակարգ ռեստորաններից մեկում: Ի դեպ, հարսանիքի ամբողջ կազմակերպչական հարցերով զբաղվում է հենց ինքը` հարսիկը: 1443879579_8310908_ts14438822411458641_1131385859986_7132838306415855521_n Հարսանիքին ներկա կլինի 100-ից ավելի հյուր. հրավիրված են միայն ամենամտերիմ բարեկամները, ընկերները, իսկ շոուբիզնեսի ներկայացուցիչներից հարսանիքին կլինեն միայն Աննայի ամենամոտ ընկերները: Վերջերս վիրահատված Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թոռնիկները` Դավիթի երեխաները, նույնպես կմասնակցեն հարսանիքին: levon   [caption id="attachment_8998" align="alignnone" width="720"]10351668_748608555177656_928706911787050968_n Դավիթի ավագ որդին` Լևոնը[/caption]   [caption id="attachment_9000" align="alignnone" width="960"]10590504_482788545238938_44173898448380224_n Դավիթի դուստրը` Լուսիան[/caption]   [caption id="attachment_9007" align="alignnone" width="720"]1003282_551719351536623_488041259_n Դավիթի կրտսեր որդին` Հակոբը[/caption]       Ինչպես հայտնում են զույգին մոտ կանգնած աղբյուրները` այդ օրը Աննան և Դավիթը հավերժ սիրո երդում կտան երևանյան եկեղեցիներից մեկում, սակայն օրինական ամուսիններ այդ օրը չեն դառնա, քանի որ ԶԱԳՍ-ի արարողությունը այդ օրը նշանակված չէ: Ի դեպ, զույգի քավոր նրանց ամենամտերիմ ընկերներից է: textim_1443879579_8453861_ts1443882242999274_4355093456017_2104942595_n Հարսանեկան զգեստի ընտրության հարցում մշտապես իր համեստությամբ աչքի ընկած գեղեցկուհի հաղորդավարուհին նույնպես ցուցաբերել է իրեն բնորոշ պարզություն և բավականին հեշտությամբ կարողացել է իր կյանքի ամենակարևոր զգեստը ընտրել Երևանի հարսանյաց սրահներից մեկում:   [caption id="attachment_8893" align="alignnone" width="700"]wedding21 Աննան` ամսագրի շապիկի (2011 թ)[/caption] Cover   Հարսանիքին բարձր տրամադրություն կապահովեն ոչ թե հայկական ավանդական զուռնա-դհոլը, այլ նրանք որոշել են իրենց զվարճանքը անցկացնել DJ-ի երաժշտության ներքո: 10514748_10201433912050235_8583114128746775825_nwedding1 Wedding.am-ը սիրով շնորհավորում է երջանիկ զույգին` նրանց մաղթելով ընտանեկան երջանկություն և անսպառ սեր:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am