Շտապ. Գազատարի պայթյուն Վանաձորում. 6 աշխատակից հիվանդանոցում է
Վանաձորում այսօր՝ մարտի 29-ին, մոտ մեկ ժամ առաջ բռնկված հրդեհի հետևանքով գազի վթարային ծառայության 6 աշխատակիցներ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Hraparak.am-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանն ասաց, որ տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուս երեքինը՝ բավարար: Մեզ հայտնի դարձավ, որ տարածքով անցնող գազատար խողովակց արտահոսք է եղել, որն զգացել են նաև հարակից դպրոցի աշխատակիցները: Գազի վթարային ծառայության աշխատակիցները փորձել են փակել արտահոսքի պատճառ դարձած գազի խափանված փականը, որի ժամանակ ճնշումից փականը դուրս է թռել ու հրդեհ է բռնկվել, արդյունքում 6 աշխատակից այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Դեպքով այս պահին զբաղվում են քննիչները
