«Հաջողությամբ ենք դիմակայում Թուրքիայի և Ադրբեջանի լոբիստական գործունեությանը»

Տարիներ շարունակ բազմաթիվ քննադատական գրքեր և հոդվածներ են գրվել օտարերկրյա և տեղական խմբերի մասին, որոնք լոբբիստական ​​ընկերություններ են վարձում կամ քարոզչական նվիրատվություններ անում պետական ​​պաշտոնյաների վրա ազդելու նպատակով: Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» վերնագրով: AIPAC-ը Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հապավումն է: Հոդվածագիրը ընդունում է, որ «անօրինական կամ բարոյապես անընդունելի ոչինչ չկա Կոնգրեսի անդամների կամ թեկնածուների լոբբինգի մեջ: Իրականում, այն  կարող է ծառայել օգտակար նպատակի՝ ուսուցանելով անդամներին և թեկնածուներին որոշ հարցերի վերաբերյալ: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ լոբբիստները գումարներ են օգտագործում առաջարկվող օրինագծերի կամ բանաձևերի անցկացումն ապահովելու կամ աջակցություն գնելու համար»: Սակայն այս մեղմ նախաբանից հետո, Հեջերը եզրակացնում է, որ «հանուն մեր ժողովրդավարության, պետք է դադարեցվի շահագրգիռ խմբերի փողերի հոսքը, որով կաշառում են մեր ընտրված օրենսդիրներին»: Հեջերը նշում է, որ «ոչ մի տեղ որևէ քաղաքական լոբբիի ազդեցությունը և իշխանությունը այնքան ակնհայտ չէ, որքան Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) Քաղաքականության հարցերով ամենամյա համաժողովում», որը տեղի ունեցավ մարտի 22-24-ը,Վաշինգտոնում: Համաժողովի բանախոսները ելույթ ունեցան «ավելի քան 15 հազար իսրայելամետ ամերիկացիների առաջ (ներառյալ ներկայիս Կոնգրեսի անդամների 2/3-ը): Բանախոսների թվում էին ԱՄՆ Կոնգրեսի 30 անդամներ, որոնցից 25-ը ստացել են 2016 նվիրատվություններ իսրայելամետ քաղաքական ակտիվ խմբերից և անհատներից: Այս 25 անդամներից յուրաքանչյուրն ստացել է միջին hաշվով 36 000 դոլար (ընդամենը 908 000 դոլար): AIPAC-ը այդ բանախոսներից յուրաքանչյուրից ստանում է բարձր մակարդակի աջակցություն Իսրայելի համար»: Հեջերը հաղորդում է, որ AIPAC-ի համաժողովին  հրավիրված էին շուրջ 400 բանախոսներ, ներառյալ  «փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Թեդ Քրուզը և Ջոն Կասիչը»: Հեղինակի խոսքերով՝ «AIPAC-ը  212 927 դոլարի նվիրատվություն է արել Հիլարի Քլինթոնի և 203 850 դոլարի Թեդ Քրուզի համար: Մարկո Ռուբիոն ստացել է 132 552 դոլար, իսկ Լինդսի Գրահամը՝ 74 200 դոլար: Զարմանալի չէ, որ այդ բոլոր թեկնածուները խոստացել են «լիակատար աջակցություն» Իսրայելին»: Հեղինակը «AIPAC-ի գլխավորած իսրայելական լոբբին» համարում է «թերևս ամենաուժեղ, ամենակազմակերպված և առավել արդյունավետ լոբբիստական ցանցը Վաշինգտոնում: 2015-2016 թթ. ընտրական փուլում իսրայելամետ ցանցն արդեն հատկացրել է 4 միլիոն դոլարից ավելի նվիրատվություններ: Ամենամեծ գումարը (259 688 դոլար) գնացել է Նյու Յորքի սենատոր Չարլզ Շումերին»: Հեջերը բացատրում է, որ «AIPAC-ը ինքնին չի կատարում քաղաքական նվիրատվություններ և, ըստ էության, դա օրենքով արգելված է: Դրա փոխարեն նա օգտագործում է իր զգալի միջոցները (3 մլն դոլարի տարեկան լոբբիստական ​​բյուջե)՝ Կոնգրեսի ներկայիս և ապագա անդամներին կապելու իսրայելամետ դոնորների հետ: AIPAC-ի անպարտելիության կանխատեսումը քաջալերում է քաղաքական թեկնածուներին և պաշտոնյաներին ընդունել իսրայելամետ նվիրատվությունները կամ ռիսկի դիմել՝ տեսնելով, թե ինչպես են այդ միջոցները գնում իրենց հակառակորդներին: Օրինակ՝ նախկին կոնգրեսական Փոլ Ֆինդլին և նախկին սենատոր Չարլզ Փերսին կորցրեցին իրենց աթոռները AIPAC-ի գծին հավատարիմ չմնալու պատճառով»: Հեղինակի քննադատությունները բխում են նրա մտահոգությունից, որ «շահերի բախման երևույթը խարխլում է քաղաքացիների վստահությունը իշխանության հանդեպ: Հաշվի առնելով գումարի խիստ կարևորությունը վերընտրվելու քարոզարշավներում՝ քաղաքական նվիրատվությունները, ինչպես վերոնշյալը, ունակ են փչացնելու կամ տպավորություն ստեղծելու ազնիվ պաշտոնյաների կոռումպացման մասին»: Հեջերը ընդունում է, որ AIPAC-ը «միայն մի մասն է ավելի լայն պատկերի, որ գերակշռում է կոնգրեսական դրամահավաքի և լոբբիստական ​​նվիրատվությունների միջոցով», ինչպիսիք են «Պաշտպանության, դեղագործության, ԱՄՆ-ի հրաձգային ազգային ասոցիացիայի (NRA) և այլ լոբբիներ…»: Իմ կարծիքով, լոբբիստական ​​ընկերությունների և նրանց պատվիրատուների քննադատությունը արդարացված է այն ժամանակ, երբ նրանք խախտում են Միացյալ Նահանգների օրենքները: Այնուհանդերձ, ավելի կարևոր է ուժեղացնել սեփական լոբբիստական ​​ջանքերը, քան նսեմացնել ուրիշների արածը: Թեև հայկական տեսանկյունից  անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել Թուրքիայի և Ադրբեջանի վարձած լոբբիստական ​​ընկերություններին, սակայն հայերը պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես աջակցել հանրային կապերի երկու կազմակերպություններին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարին և Հայ դատի հանձնախմբին: Չնայած իրենց սահմանափակ թվով աշխատակիցներին և ռեսուրսներին՝ Ամերիկայի այս երկու հայկական խմբերը հաջողությամբ դիմակայում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարներով վարձված խոշոր լոբբիստական ​​ընկերությունների գործունեությանը: Բարեբախտաբար, Ամերիկայի հայկական խմբերն իրենց քաղաքական նպատակներին հետամուտ լինելու համար նման հսկայական գումարների կարիք չունեն Վաշինգտոնում, քանի որ շատ ավելի քիչ ծախսեր են անհրաժեշտ իրենց  արդար գործը ճշմարտացիորեն ներկայացնելու համար, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ստիպված են ահռելի գումարներ ծախսել քաղաքական գործիչներին և հասարակությանը խաբելու համար…   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am