Չի կարելի բացառել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը Հայելի ակումբում լրագրղների հետ հանդիպմանը հայտարարեց,որ չի կարելի բացառել Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: «Չի բացառվում նաեւ Իրան- Ադրբեջան- Ռուսաստան երկաթգծի շինարարությունը: Ամենաքիչը դրանում իրականական կողմն է շահագրգռված: Այստեղ զգալի դեր է կատարում Վրաստանի գործոնը:Հայկական կողմը փորձում է բանակցել իրանական կողմի հետ ու ավելի շատ երաշխիքներ ներկայացնել, քան Ադրբեջանը»,- նշեց Բադեյանը: «Քրիստոնյա դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համարում է, որ Իրան- Ադրբեջան- Ռուսաստան երկաթգիծ չի լինի: «Ադրբեջանը Թուրքիայի նպատակների կատարողն է: Երկաթգիծ կառուցելը նշանակում է աջակցել Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը դրան չի համաձայնի: Դրան չի գնա նաեւ Իրանը, քանի որ Հյուսիսային Իրանում կա խնդիր ադրբեջանական բնակչության հետ: Այստեղ աշխարհաքաղաքական շահերը տնտեսականից կարեւոր են»,- շեշտել է Գիմիշյանը: Ռուսաստանը հավելեց նա, նպատակ ունի, Ադրբեջանին ԵՏՄ–ում ներառել, բայց դա բացառված է:
