EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններ են տարվել
EgyptAir ավիաընկերությունը Twitter-ում հայտնել է, որ ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններից հետո, ազատ են արձակվել գրեթե բոլոր մարդիկ՝ բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիպրոսի լրատվամիջոցների տեղեկություններով՝ 20 ուղևոր է ազատ արձակվել Լառնակայի օդանավակայանում գտնվող MS181 ինքնաթիռից: Ավելի վաղ Associated Press-ը հայտնել է, որ առևանգողը թույլ է տվել օդանավից դուրս գալ կանանց և երեխաներին, Agence France-Presse-ը հաղորդում է, որ օդանավից դուրս են եկել Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանայք և երեխաները: Egypt Air-ի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Եգիպտոսի մայրաքաղաքում առավոտյան տեղի ժամանակով ժամը 7:15-ին: Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսից աղբյուրներին, հայտնում է, որ օդանավում կա Մեծ Բրիտանիայի 8 և ԱՄՆ-ի 10 քաղաքացի։
