«ՀԱ». Անախորժ ամպեր` նորաստեղծ կուսակցության ներսում

«Մինչ Նիկոլ Փաշինյանը, որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, ակտիվորեն ներգրավված է Հրազդանի քաղաքապետի ընտրության գործընթացում, անախորժ ամպեր են կուտակվում նրա նորաստեղծ կուսակցության ներսում: Մեր ունեցած տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհություններ են խմորվում, ու այդ դժգոհությունները մի քանի շարժառիթ ունեն: Շարժառիթներից առաջինը փողն է: Բանն այն է, որ կուսակցության ակտիվիստների կարծիքով, «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական շարժը այնքան էլ «թափանցիկ» չէ: Նրանցից ոմանք մտավախություն ունեն, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու լուրջ աղբյուրներ ունի, որոնք, սակայն, մնում են խորհրդավոր, ինչն էլ հարցերի և դժգոհության տեղիք է տալիս: Հնարավոր է, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն այնքան էլ չէր կատակում, երբ ասում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրականում իրենց «ախպերն ա»: Այսինքն՝ դժգոհողները չեն բացառում, որ Ն.Փաշինյանին կարող է և իշխանության ինչ-որ շրջանակներ կամ իշխանության հետ առնչություն ունեցողներ որոշ չափով ֆինանսավորում են: Ուրիշներն էլ կարծում են, թե կարող է գործարար Խաչատուր Սուքիասյանն է որոշ չափով օգնում: Հիմնական մտահոգությունն էլ այն է, որ խորհրդավոր ֆինանսավորողներն ինչ-որ պահի իրենց ցանկացած կողմ կուղղեն կուսակցության գործունեությունը: Ու կստացվի, որ նոր կուսակցության ձևավորման ու քաղաքական դաշտում հաստատվելու վրա աշխատած ակտիվիստները ինչ-որ մեկի «մեծ խաղի» շարքային մասնակիցներն էին և նրանց պարզապես օգտագործում էին այդ «մեծ խաղի» համար: Այս ամեն ինչի մեջ հետաքրքիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար անցած ամիս հանգանակություն էր կազմակերպվել: Եվ այդ կուսակցության տարածած տեղեկատվության համաձայն, մոտավորապես 5 միլիոն դրամ էր հավաքվել. 4,8 միլիոն դրամ հանգանակվել էր և կես միլիոն դրամի էլ խոստում էր եղել: Բայց ասում են, որ այդ հանգանակությունը ֆինանսական թափանցիկության տպավորություն ստեղծելու շղարշ էր, շեղող մանևր: Այդպիսի ենթադրությունների պատճառն այն է, որ հանգանակված գումարը հազիվ կարող է հերիքել Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայում, կուսակցության գրասենյակի համար վարձակալած տարածքի երեք-չորս ամսվա վարձը մուծելուն: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն նշված գրասենյակի տարածքի վարձ չի մուծում, այլև ուրիշ ծախսեր էլ է անում, օրինակ, տարածքային գրասենյակներ է ստեղծում և պահում: Ծախսերի կարիք է առաջանում նաև ընտրական գործընթացների հետ կապված: Հանգանակված գումարը, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների, այդ բոլոր ծախսերի համար բավարար չէ: Բայց փողի հետ կապված խնդիրներով անախորժությունները չեն ավարտվում: Մի ուրիշ գլխացավանքի պատճառ է դառնում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կուսցուցակը: Դա դեռ պիտի կազմվի, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագրի» ներսում դեռևս խուլ դժգոհությունների խմորման առիթ է դարձել: «Քաղաքացիական պայմանագիրը», որ հայտարարել է 2017-ի ԱԺ ընտրություններին միայնակ, առանց դաշինքի մասնակցելու մասին, իշխանության գալու կամ ամենաքիչը՝ շոշափելի հաջողություն գրանցելու հավակնություններ է ցույց տալիս: ԱԺ հաջորդ ընտրությունները 100 տոկոս համամասնական են լինելու, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: Ու Նիկոլ Փաշինյանը, այդ հավակնություններից ելնելով, բազմաթիվ մարդկանց այդ ցուցակում տեղ է խոստացել: Ակնհայտ է, որ ցուցակը «կախարդական» կամ «բեզռազմեռ» չէ, ու, նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաջողության հասնի, բոլորի հերթը պատգամավորի մանդատին չի հասնի: Եվ ցուցակում «անցողիկ տեղի» խոստում ստացածներն անհանգստացած են, որ իրենց մտադիր են «քցել»»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am