«Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին տեղափոխվեց Սովետաշենի բանտ

Մարտի 26-ին  Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Մախմուդյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանի նկատմամբ, ով որպես կասկածյալ մեղադրվում է ՀՀ քր. օր. –ի 185 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, դատարանի որոշմամբ վերցվի երկամսյա կալանքի: Երեկ դատավոր Մարինե Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել էր խորհրդակցական սենյակ, հայտարարելով, որ որոշման մասին քննիչին կտեղեկացնի այսօր` մարտի 27-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ դատավոր Մարինե Մելքոնյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից` բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդի` տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ նշված դատարանում դատական կարգադրիչները թույլ էին տալիս աշխատանքային կանոնների կոպիտ խախտումներ, երբ «Ճվճըվ Արոյի» որդու ընկերները կեսգիշերին ազատ ելումուտ էին անում դատարան, կարգադրիչներն էլ ասես «նրանց ոտքերի առաջ խալի փռեին», մինչդեռ ժամը 17:00-ից հետո քաղաքացիների մուտքը` նամանավանդ դռնփակ դատական նիստերին` խստիվ արգելվում է: Այս հարցը պետք է ուսումնասիրման խնդիր դառնա պատկան մարմինների համար, որպեսզի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանի այդ օրվա հերթապահ կարգադրիչների թուլամորթությունը վարակիչ չդառնա:

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am