Dolce&Gabbana. 2016 պարագաների նոր հավաքածուն. լուսանկարներ
Իտալական հեղինակավոր Dolce&Gabbana նորաձևության տունը ներկայացրել է գարուն/ամառ-2016 ոճային պարագաների նոր հավաքածուն, որն աչքի է ընկնում գույների առատությամբ:
Ինչպես նշում է Tatler-ը, տեսնելով տաղանդաշատ իտալացի դիզայներների ստեղծած պայուսակները, սանդալներն ու մյուս պարագաները` ակամայից ցանկություն է առաջանում վերցնել դրանք ու անմոռանալի հանգստի մեկնել Իտալիայի գեղատեսիլ անկյուններից որևէ մեկը:
Հետաքրքրական է, որ նոր հավաքածուում դիզայներները ներառել են նաև iPhone սմարթֆոնների համար նախատեսված օրիգինալ պատյաններ:


















