Բախվել են Range Rover-ն ու Nissan-ը.կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևաում: Ժամը 23:30-ի սահմաններում Նալբանդյան, Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում` Երևանի Տնտեսագիտական համալսարանի դիմաց, բախվել են 24-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 88 DA 898 համարանիշի և 33-ամյա Ստեփան Միքայելյանի վարած Range Rover մակնիշի U 001 TC 96 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորների չկան, իսկ Nissan-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական ջոկի տեսուչներ Աշոտ Դարբինյանն ու Սերյոժա Հախվերդյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ճՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ՃՈ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Range Rover-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո տեղի է ունեցել վթարը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հայաստանի պետական պարտքը․ թվեր, փաստեր, աճող տոկոսավճարներ. Հետք Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am