Թող տպավորություն չստեղծվի, որ նոր իշխանությունը զրոյական կետից է սկսում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի քննարկումներն ու աշխատանքները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Այս գագաթաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, նախկին նախագահի, ԱԳ նախկին նախարարի, նախկին խորհրդարանի հսկայական ջանքերի արդյունքում է ձեւավորվել, նաեւ Շառլ Ազնավուրի մեծ ազդեցությունը, ներգրավվածությունը եղել է: Ձեզ պատրաստի մատուցված է այս գագաթաժողովը, դուք ընդամենը շարունակում եք, խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ եւ որակով, ինչպիսին մենք հանձնել ենք»,-ընդգծեց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային օր հայտարարելը ավելի կարեւոր նշանակություն ունի այն առումով, որ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ գյուղերում մարդիկ նույնպես կարողանան մասնակցել այս կարեւոր միջոցառմանը, որոշակի ակտիվություն լինի, միջոցառումներ կազմակերպվեն նաեւ մարզերում, դրանով ցույց տալով, որ ոչ միայն Երեւանում խցանումներն են մեզ դրդում գնալ այս քայլին, այլ սրանով բարձր գնահատական է տրվում գագաթաժողովին, եւ Հայաստանը պատասխանատվությամբ երկու տարով վերցնում է այս կազմակերպության նախագահությունը:
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը