Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքում գնումների գործընթացում ընթացակարգային ոչ մի խախտում չի եղել և չի լինում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը նման հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը:
Արման Աշոտյանը նշեց՝ որոշ լրատվամիջոցներում իսկությունը չճշտված զանգեր են լինում առ այն, որ հաշվի առնելով արագությունը, որով փորձում են կազմակերպել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, գնումների գործընթացն իրականացվում է հապճեպ, երբեմն նաև ընթացակարգերի խախտումով: «Հսկայական բյուջե է ծախսվում, ուզում եմ տեղեկանալ, թե ով է կազմակերպչական հարցերի ֆինանսական կարգադրիչը»,-հետաքրքրվեց Աշոտյանը:
Ռուբինյանը վստահեցրեց՝գնումների ժամանակ ոչ մի ընթացակարգային խախտում չի եղել և չի լինում: «Այդ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-վստահեցրեց փոխնախարարը:
Աշոտյանը հետաքրքրվեց նաև գագաթնաժողովին ԱԺ ներգրավվածության ձևաչափի մասին:
Ռուբինյանն ասաց՝ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից. դեռ ոչ ոք հրավեր չի ստացել, բայց հրավերներ կլինեն:
Աշոտյանը դիտարկում արեց՝ հրավերների ակնկալիքը պարզապես պայմանավորված է նախապես տեղեկացված լինելու հանգամանքով, ոչ թե իրենց՝ պարտադիր կերպ որևէ տեղ հրավիրվելու ցանկությամբ:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը