Նեղսրտել է. Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահի պաշտոնը կզիջի Սասուն Միքայելյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի՝ ըստ ամենայնի դա հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, եւ նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։ Կասվի, որ Սասուն Միքայելյանը կարող է արագությամբ մոբիլիզացնել ազատամարտիկներին՝ պատերազմի վտանգի դեպքում, ինչը չի հաջողվի Արամ Սարգսյանին։ Ի դեպ, մի քանի օր առաջ նրանք հանդիպել են, Արամ Սարգսյանը, բնականաբար, նեղսրտել է իր ընկեր Սասունի քայլից՝ ասելով, որ դա պետք էր անել, մինչ ինքը կհամաձայներ ընդունել ԵԿՄ-ի պաշտոնական առաջարկը՝ ստանձնել եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցի ղեկավարումը։ Սակայն Սարգսյանին բացատրել են, որ կառույցի ֆինանսական հարցերի հետ կապված՝ ինքն ինչ-որ պահի կարող է փաստի առաջ կանգնել, եւ ղեկավարը պետք է լինի իշխանության «մարդը»։ Նախատեսվում էր, որ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կհրավիրվի համագումար, եւ կընտրվի ԵԿՄ նախագահ, սակայն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ համագումարի ժամկետը։ Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am