«Ժողովուրդ» թրեթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ակտիվ շփումները ՀՀԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, ըստ մեր աղբյուրների` երեկ նա մասնակցել է Սերժ Սարգսյանի խնամու եղբոր՝ Մայիս Խաչատրյանի թաղմանը: Քոչարյանը հիմնականում շփվել է Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում` բավական ակտիվ: Նրանք երկար զրուցել են, թե ինչի մասին, պարզել չհաջողվեց: Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Քոչարյանը ՀՀԿ ԳՄ նիստի օրը եղել է այդ կուսակցության գրասենյակում: Նշենք, որ տեւական ժամանակ է՝ Քոչարյանի եւ Սարգսյանի հարաբերությունները գրեթե սառել էին. իր վերջին հարցազրույցներից մեկում Քոչարյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին վերջին հինգ տարում երկու անգամ է տեսել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել՝ Քոչարյանը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստին, թե ոչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան է տվել՝ ասելով. «Անկուսակցական Քոչարյանը մասնակցում է ՀՀԿ նիստին ի՞նչ կարգավիճակով: Չկա նման բան»: Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը