«Ժամանակ» թերթն այսօր գրել է. «Նախօրեին Ազգային ժողովում խնդրահարույց օրինագծի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի միանալու գործում մեծ դերակատարում է ունեցել խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով միակն էր այս խմբակցությունից, որ միացել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությանը։ «Ծառուկյան» դաշինքի և ընդհանրապես ԲՀԿ-ի շուրջ առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը։ Նա էլ դառնալու է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը։ Իշխան Զաքարյանի համար հակահեղափոխության հաղթանակը անձնական ունեցվածքի պահպանման և անվտանգության ապահովման միակ հնարավորությունն է»։
«Հրապարակը » այդ առիթով կապվեց ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ եւ հետաքրքրվեց՝ իսկապե՞ս ինքը միջնորդական առաքելություն է ստանձնել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Նա պատասխանեց․ «Ինձ համար անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով իմ անվան շուրջ հերթական ստի տարածման իմաստը։ Ես բավականին հավասարակշռված եւ, կարծում եմ, լուրջ ճանապարհ անցած պետական գործիչ եմ։ Ես բոլոր քայլերն անում եմ բաց, հրապարակային եւ առանց ավելորդ էմոցիաների։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել եւ հիմա առավել եւս թույլ չեմ տա հասուն եւ լուրջ ճանապարհ անցած մարդկանց միջեւ լինել միջնորդ»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը