Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 5-ի առավոտյան:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, վերջին հրաժեշտի արարողության մասին մանրամասներ է ներկայացրել Europe 1 ֆրանսիական ռադիոկայանը: Սպասվում է, որ արարողությանը ներկա կգտնվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և հանդես կգա ելույթով: Իսկ Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախումբը կկատարի լեգենդար շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները:
Նշվում է նաև, որ արարողությանը ներկա կգտնվեն Ազնավուրի ընտանիքի անդամները, այդ թվում և քույրը՝ Աիդան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող լուրերի համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ էր հանդիսավոր արարողություների անցկացմանը և ցանկանում էր հուղարկավորությունն իրականացնել ընտանեկան շրջապատում:
Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի համայնքում, որտեղ գտնվում է արտիստի տոհմական դամբարանը:
Հայաստանում հուղարկավորության օրը սուգ կհայտարարվի:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը