Նման գործելաոճը միայն մոտեցնելու է անդունդին.Միհրան Պողոսյան

«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը։ Որպես 20 հազար քվե ստացած ԱԺ պատգամավոր, բացարձակապես անընդունելի եմ համարում չստուգված ապատեղեկատվությունը դրոշակ դարձնելն ու անձի արժանապատվության՝ նրա վարկանիշի հետ խաղալը, առավել ևս, երբ դա անում է երկրի վարչապետը։ Ցանկացած ահազանգ նախ և առաջ պետք է ստուգվի՝ դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ։ Իսկ համապատասխան քննչական գործողություններից առաջ բարձր մակարդակով արված չհիմնավորված հայտարարությունը նշանակում է, ուղղորդելով օրինապահ մարմինների աշխատանքը, խաչ քաշել իրողության վրա։ Նման գործելաոճը միայն մոտեցնելու է անդունդին։ Ցավով արձանագրում եմ, որ իմ և վարչապետի երեկվա զրույցն ու այսօրվա նրա արած հայտարարությունը տպավորություն են ստեղծում, որ խոսքը տրամագծորեն տարբեր մարդկանց մասին է։ Հնարավոր է, որ իմ հարցադրումը՝ «Պրն Փաշինյան, ո՞րն էր այսքան ժողովրդին փողոց հանելու նպատակը, չէ՞ որ դուք վարչապետ եք, և կարող էիք առանց այդ քայլին դիմելու գալ խորհրդարան՝ պատգամավորների հետ քննարկման», դարձել է այսօրվա հայտարարության պատճառը։ Բոլորիս նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, իսկ ապատեղեկատվությանն ու կեղծ զգացմունքայնությանը հագուրդ տալը ավելի է սրելու իրադրությունը։ Սա՛ մեր երկիրն է, և առկա խնդիրների լուծման պատասխանատուները բոլորս ենք։ Պետք է առաջնորդվենք բացառապես այս սկզբունքով, այլ ոչ թե արհեստականորեն ատելություն սերմանելով։ Հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար։ ԱԺ պատգամավոր, ՀՀ արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյան  

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am