ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այրին` Իրինա Բարսեղյան-Կրպեյանը գրում է.
«Մի՞թե այնքան են հեռացել, օտարացել ազգայինից, մարդկայինից, որ իրենց հեղափոխական հորջողջող ոմանք ամեն քայլափոխի կրկնում են «շուն դաշնակները», «դավաճանները»: Ամոթ է ուղղակի:
Գյուղ չկա, որ շուն չունենա, մի՞թե կարելի է նման որակումներ տալ սփյուռքում մեծամասնություն կազմող հայության ստվար հատվածին, որը տարիներ շարունակ Հայաստանի կողքին է եղել, մի՞թե կարելի է այդպես անվանարկել հողի ու հայրենիքի համար կյանք տված քաջորդիներին, որոնց արյունը դեռ չի չորացել հայրենիքի սահմաններին:
Բաժանե՛ք, տիրե՛ք, կերե՛ք, հարստացե՛ք, իշխանությունը մեջ-մեջ արե՛ք, բայց չափավոր եղեք ձեր արտահայտություններում: Ամենը թող ձեզ լինի: Ազնիվ դաշնակցականների մեծ մասը զոհվել է, վիրավորվել նաև հանուն ձեզ, որ այսօր նրանց շու՞ն ու դավաճա՞ն անվանարկեք: Բոլորին նույն մսաղացի մեջ գցել, աղում եք»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը