ՀՅԴ հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ. Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։

  1. Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ կարգավորել բոլոր առաջացող խնդիրները՝ անկախ անցնող ամիսների ընթացքում արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումներից և գործելաոճի տարբերություններից։
  2. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկած գործընթացը արհեստականորեն լարվածություն հաղորդեց ներքաղաքական կյանքին։ Հասարակությանը բարիկադներով տարանջատելու, քաղաքական ուժերին հանիրավի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էության, հարցականի տակ դրեց գործընկերային հարաբերությունները, իսկ հետագա զարգացումները փաստեցին, որ դրա համար վստահության պաշարը հասել է նվազագույնի։ Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու որոշումը այդ պայմաններում ուղղակի անխուսափելի էր։
  3. Շահարկումների տեղիք տված «Ազգային ժողովի կանոնկարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը˒ որին կողմ է քվեարկել Հ.Յ.Դ. պատգամավորական խմբակցությունը˒ որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ այն միտված է եղել երաշխավորել սահմանադրական ճանապարհով և բացառապես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակումը։ Մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտությունների անցկացման անհրաժեշտությունը հստակ ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում և որևէ կերպ չի վիճարկվել։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ի սկզբանե ենթադրում էր հստակ քայլեր և գործողություններ ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոփումների իրականացման ուղղությամբ՝ իրապես ազատ˒ արդար˒ թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այս առումով կարևոր է նաև˒ որ մինչև խորհրդարանական ընտրությունները անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցին` նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար˒ ինչը նաև պայմանավորված է ընտրական գործընթացներում ոստիկանությանը կառավարության գործունեության ծրագրով վերապահված դերակատարությամբ։
  4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետը ամենակարևոր հարցը չէ օրակարգում: Առավել կարևոր է ընտրությունների անցկացման որակը և դրա համար քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, իրավական և կազմակերպական նախադրյալների ստեղծումը: Օր առաջ քվեակություն կազմակերպելու ցանկությունը վտանգում է մրցակցային ընտրությունների կազմակերպումը և նպաստավոր պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի համար: Համախոհությամբ˒ հստակ Ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը, հակահեղափոխության վտանգի պատրվակով վիժեցնելու և չհիմնավորված փաստարկներով հապշտապ անցկացնելու փորձը անընդունելի նկատելով՝ խորապես համոզված ենք, որ պարտադրանքով և սպառնալիքներով տեղի ունեցող քաղաքական գործընթացները երկիրը չեն կարող տանել ճիշտ ճանապարհով։
  5. Ազգային ժողովի և պատգամավորի՝ սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության փաստացի վերացմանն ուղղված բռնությունը կամ բռնություն գործելու սպառնալիքը միտված են խաթարելու ընտրությունների կազմակերպման բնական ընթացքը: Ուստի գործադիր իշխանությունը˒ այդ թվում՝ իրավապահ մարմինները ոչ միայն պարտավոր են բացահայտել և վերացնել նման երևույթները, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
  6. Համոզված ենք, որ իրավիճակը սրելու˒ պայմանավորվածությունները խախտելու և դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունը ընտրությունների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել˒ որ գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ։ Վերադարձն անցյալին բացառված է˒ բայց որպեսզի ներկան և ապագան լինեն երաշխավորված՝ անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզված ենք˒ երկխոսության հնարավորություն դեռ կա և քաղաքական ուժերի համախոհությամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը։
 Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմին 03.10.2018

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am