Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. Նիկոլ Փաշինյանի պատասխանը ՀՅԴ պատգամավորին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետին ուղղված իր հարցը ՀՅԴ խմբակցության քարտուղարը սկսեց մաթեմատիկական պարադոքսի ներկայացմամբ, որից հետո անցավ իր հարցին: «Մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե՛ լուծելիությունը, թե՛ անլուծելիությունը: Տարածված այդ պարադոքսի խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը և այլն: Վարսավիրի խնդիրը մի քիչ ավելի արդիական է և փորձեմ ներկայացնել այդ խնդիրը: Գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, ովքեր իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրը ի՞նքն է իրեն սափրում է, թե՞ ոչ: Եթե վարսավիրը ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրը ինքն իրեն չի սափրում, ապա, ըստ կանոնի, ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն: Հիմա նման հակասությամբ խնդիր ձևակերպեցի ես ինքս ինձ համար Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին, երբ Դավիթաշեն վարչական շրջանում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանը: Հիմա, եթե նա այնտեղ որպես վարչապետ էր ելույթ ունենում, ապա ինչո՞ւ դա չի դիտվելու որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե նա ելույթ էր ունենում որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ապա ինչպե՞ս էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում: Այդ պահին դուք հարթակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էի՞ք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- հարցրեց Կյուրեղյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորի հարցին տվեց հետևյալ պատասխանը. «Ձեր՝ այս անգամ ոչ որպես միամիտ լոռեցու հարցին, պատասխանեմ միամիտ կերպով: Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի»: Արմենուհի Կյուրեղյանն օգտվեց արձագանքելու իրավունքից և խնդրեց հստակ պատասխանել իր երկու հարցին: «Կխնդրեի իմ երկու հարցերին հստակ պատասխան, եթե Դուք որպես վարչապետ էիք ելույթ ունենում, ապա ինչպե՞ս դա չի դիտվում որպես պաշտոնի չարաշահում, իսկ եթե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար էիք ելույթ ունենում, ապա ինչպե՞ս էիք հանձնարարականներ տալիս: Վերջերս մեր հանրության մի մասի մոտ կարծիք է, որ դուք շատ արագ կերպարանափոխվում եք վարչապետից մինչև հանրահավաքի ղեկավար: Բնականաբար, շատերը ձեր կերպարի մեջ ավելի շատ կցանկանային տեսնել վարչապետին, ոչ թե հանրահավաքների կազմակերպչին: Դուք ինքներդ քա՞նի տոկոս եք ձեր մեջ համարում վարչապետ և քա՞նի տոկոս հանրահավաքի ղեկավար: Միայն թե չասեք հավասար կամ ավելի շատ վարչապետ, որովհետև դա անազնիվ կլինի»,- ասաց պատգամավորը: ՀՀ վարչապետը տվեց հետևյալ պատասխանը. «Գիտեք, անկեղծ ասած, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում և ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում և անելիքներում սիրում եմ լինել համարժեք: Ես տվյալ դեպքում կարող եմ արձանագրել, որ ձեր հարցին պատասխանեցի: Ես ասում եմ, որ հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը և այն, ինչ այստեղից ասում եմ շատ բաներ կարող եմ ասել նաև հանրահավաքում, գուցե, մի քիչ ավելի բարձր, որպեսզի վերջին շարքերում լսելի լինի, իսկ քանի որ Ազգային ժողովի շարքերը նոսրացել են և գնալով նոսրանում են, այդ հանգամանքը ինձ հնարավորություն է տալիս նաև այսպես պատասխանել ձեր հարցին: Ինչ վերաբերվում է իմ ելույթին, այնտեղ որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ և այն, ինչ ես խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը, իսկ ինչ վերաբերվել է նախընտրական քարոզչությանը, ես խոսել եմ որպես մի մարդ, ով իրավունք ունի խոսել նախընտրական քարոզչության մասին»:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am