Սևերը մենք դարձանք, իսկ ակնհայտ սևերը սպիտակեցին. Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանն իր դիրքորոշումն է արտահայտել Հայաստանում ստեղծված իրադրության վերաբերյալ. Երբ գրում էի այս տողերը, ժողովուրդը դեռ դուրս չէր եկել փողոցներն ու հրապարակները։ Երբ գրում եմ այս տողերը հիմա, համոզված եմ, որ ինձ չի՛ լսի կամ չի՛ կարդա Փաշինյանը։ Որովհետև շատ հեշտությամբ մենք դարձանք սևեր։ Եվ սևերը մենք դարձանք։ Մենք, որ ամեն ինչով պաշտպանեցինք Փաշինյանին։ Եվ ավելին, որոշ ակնհայտ սևեր սպիտակեցին։ Չեմ կարող չխոսել, որովհետև միշտ խոսել եմ և կարևոր չէ՝ թե ով է և ում մասին։ Եվ եթե որևէ մեկը խոսի իմ դեմ՝ ասելով ինչ ասես, բայց ոչ այն, ինչի մասին ես գրում եմ, ապա նրանց հենց սկզբում ասում եմ՝ ձեր արածը ձեր սիրուց է այս մարդու նկատմամբ և ուրիշ մի այլ տրամաբանություն չունի։ Հիշեցնեմ ձեզ, որ կուռքեր պատմության մեջ շատ են եղել և դրանից ոչ մեկը դեռ չի՛ երջանկացել։ Խաբեությունը և սուտը երբեք չե՛ն լինի երջանիկ ապագային հասնելու աղբյուր։ Չհավատա՛ք երբեք, որ հանուն ապագա բարի գործերի թեկուզև ժամանակավոր կարելի է դավաճանել սկզբունքներն ու իդեալները։ Ես այդպես չե՛մ անում երբեք և դրա համար ասում եմ՝ վերջ դրեք այս իրադրությունն անվանել հեղափոխություն, հեղափոխությունը համակարգ ստեղծելն է։ Եվ նոր համակարգում պետք է ստեղծված լինեն բոլոր ինստիտուտները /առաջին հերթին՝ հասարակական, ժողովրդական/, որոնք չեն թողնի էլ երբեք վերադարձը կամ կրկնությունը նրա, ինչ ստացվեց շուրջ 30 տարի։ Թե՞ ամեն հերթապահ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ, թողնելով իրենց գործերը, պիտի վազեն հրապարակ։ Ժողովրդական, հասարակական կառույցների ստեղծումն ու նրանց օրենքի ուժ տալն է իսկական հեղափոխության արդյունքը։ Եվ իհարկե դատական համակարգը դարձնել իսկապես անկախ, որովհետև առանց այդ պայմանի հնարավոր չի՛ լինի պաշտպանել ամեն մեկիս օրինական իրավունքները։ Իսկ հիմա մենք ունենք իշխանափոխություն և անվերապահորեն այն կոչում ենք հեղափոխություն։ Մենք ունենք կորցրած ժամանակ և շարունակում ենք այն կորցնել։ Մենք չունենք թափանցիկություն, մենք չենք հասկանում՝ ինչ պետք է լինի վաղը, մեզ ասում են՝ արե՛ք ներդրումներ, որովհետև իրադրություն է փոխվել, և մենք դրանից հասկանում ենք, որ չկա առողջ մտածելակերպ, քանզի այս իրադրությունը չի՛ կարող կոչվել հեղափոխություն։ Ավելին՝ իսկական հեղափոխությունը ամեն օր վտանգվում է, քանի չի մաքրվել Ազգային ժողովը։ Պատերազմող ժողովրդի համար ամեն ժամ կյանքի խնդիր է։ Եվ էլի մի սխալ, իմ կարծիքով շատ մեծ։ Չի՛ կարելի բաժանել հասարակությանը սևի և սպիտակի այն պարզ սկզբունքով, որ եթե մեզանից մեկն եք, մեր թմի մեջ եք, ուրեմն սպիտակ եք։ Իսկ այն հազարավոր հայերը, որ կանգնեցին ձեր կողքի՞ն։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք այդքան շուտ սևացան։ Եթե այդ բոլոր մարդիկ սևեր լինեին, ինչպե՞ս հնարավոր կլիներ այս բոլորը։ Բայց հիմա նրանք բոլորը չեն կարողանում մասնակցել հասարակական զարգացման ընթացքին։ Հազարավոր հայեր հնարավորություն չունեն այլ ձևով արտահայտելու իրենց կարծիքը, բացի ընտրություններին մասնակցելուց և փողոց դուրս գալուց։ Ժողովուրդը մի լուռ գործիք չէ փողոցներն ու հրապարակները փակելու համար։ Ժողովուրդը պետք է կառավարվի և ինքնակառավարվի։ Միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի։ Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ չկա այլընտրանք, չի ընդունվում այլ միտք, եթե այն գալիս է այլ մարդկանցից։ Հիմա հազարավոր մարդիկ «համախոհներ» են, բայց անտեսվում է նրանց կարծիքը, և այդ պատճառով վերջին հաշվով դուրս է եկել, որ ճիշտ և գիտակից կադրերի սղություն կա։ Եվ ավելին՝ շատ տեղերում մնացել են հները, ինչը, մեղմ ասած, զարմացնում է բոլորիս։ Այս իրադրությունը զարմացնում է բոլորիս և կարող է բերել պայթյունի՝ անկանխատեսելի հետևանքներով։ Կորցրած օրեր, կորցրած ժամանակ… Մի՞թե հասկանալի չէ, որ դրա արդյունքում չի լինի ոչ մի լավ բան։ Ավելին՝ կլինի հուսախաբ ժողովուրդ, կոտրված ցանկություններ և երազանքներ։ Չի՛ կարելի հեղափոխություն անել երկար ժամանակ. այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ հիմա ես տեսնում եմ մի ուրիշ իրավիճակ։ Իրավիճակ, որտեղ նույն ձայները այսպես ասած հեղափոխությունից 6 ամիս անց դժգոհ են։ Ուրեմն իսկական հեղափոխությունը դեռ չի եղել։ Այն անհապաղ պետք է կատարվի հիմա։ Չի՛ կարելի անվերջ խաղալ ժողովրդի կրքերի հետ։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից (video) Մեր համբերությունն անսպառ չէ․․․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց (video) Նիկոլը բունկերներից թղթեր է ստորագրել․ Աննա Մկրտչյան (video) Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան Ովա՞ մեզ գյուղում բանի տեղ դնում․ արմավիրցին՝ Գագիկ Ծառուկյանին (video) ՆԱՏՕ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել «Նիկոլը մեծ-մեծ խոսեց ու լիզեց իր թքածը» (video) Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին Գնաճի տեմպը սկսել է արագանալ. «Լույս» հիմնադրամ Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ՇՏԱՊ․ Ոստիկանները գնացել են Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի տուն․․․ (video) Գեղամ Մկրտչյանը նշանակվել է պետի տեղակալ Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանին Սասու՛ն, բա դու էլ գնայիր ծեծուջարդ ուտեիր Մանվելի նման․ «մտել էիք կնգա փեշի տակ» (video) Կապանում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց․ վնասվել են մեքենաներ, տուժել կենդանիներ ՀՀ–ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային Նիկոլին sms են ուղարկել, իրականությունն իմացել է, հիստերիկ վիճակի մեջ ընկել. Էդգար Էլբակյան (video) #ՈԻՂԻՂ․ ՇՏԱՊ․ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ մի քանի անգամ մտել են ՀՀ․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am