ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ ինքը առաջիկա օրերին հրաժարական կտա վարչապետի պաշտոնից և ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների անցնելու ընթացակարգը: Վարչապետն ասաց, որ որպեսզի ԱԺ-ի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ուժի մեջ մտնի, ապա 21 օրվա ընթացքում ՀՀ նախագահը պետք է ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը վիճարկելու համար:
«Ինչու, որ որևէ մեկը չմտածի, որ ես կառչած եմ այդ պաշտոնից», – ասաց նա` նշելով, որ իր հրաժարականի 8-րդ օրը Ազգային ժողովը պետք է ընտրի նոր վարչապետ։ «Եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, պետք է ևս յոթ օր անցնի ու պլյուս մեկ օր անց ընտրի նոր վարչապետ, իսկ եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ», – ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ եթե այս դեպքում էլ չընտրվի վարչապետ՝ կլինեն արտահերթ ընտրություններ։ «Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ ընտրությունների, ուրեմն մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ», – ասաց Ն. Փաշինյանը։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը